News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 15
Տեսնել լրահոսը

Հետազոտությունը ենթադրում է, որ Հին կտակարանում նկարագրված Կարմիր ծովի բացվելը Մովսեսի առջեւ, գուցե, հրաշք չէր եւ կարող էր տեղի ունենալ «օդերեւութաբանական երեւույթների» պատճառով։ Աստվածաշնչյան հրաշքը, երբ Մովսեսը բացեց Կարմիր ծովի ջրերը, կարող է բացատրվել գիտության օգնությամբ։ Նոր հետազոտությունը ենթադրում է, որ Մովսեսը, կիսելով Կարմիր ծովը, որպեսզի իսրայելցիներին թույլ տա փրկվել եգիպտացիներից, գուցե, բնավ էլ հրաշագործ չէր, գրել է Daily Mail-ը։

Լեսթերի համալսարանի Կենսաբանական գիտությունների դպրոցի տվյալներով՝ տեղի է ունեցել չորս բնական երեւույթ, որոնք կարող էին բացատրել այդ շրջանի չորացումը, տեղեկացրել է «МК»-ն։

Հակառակ ալիքները, արեւելյան քամիները, մակընթացային ալիքները եւ այսպես կոչված Ռոսսբի ալիքները, գուցե, առաջ են բերել ջրի եռք, բավական մեծ, որպեսզի մարդիկ կարողանան հատել ծովը ոտքով։

Բացատրություններից մեկը կարող է լինել այն երեւույթը, որը կոչվում է քամու թուլացում, որի դեպքում ուժեղ եւ կայուն քամին կարող է իջեցնել ջրի մակարդակը մի շրջանում՝ միեւնույն ժամանակ ստիպելով ջրին կուտակվել քամոտ կողմում։

Քամու արագությունը պետք է լինի «զգալի», որպեսզի ջուրը պահի հեռավորության վրա երկարատեւ ընթացքում, նշել է հետազոտողների թիմը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ