News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Կյանքի 89-րդ տարում վախճանվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի երիցագույն միաբաններից Գերաշնորհ Տ. Արիս արքեպիսկոպոս Շիրվանյանը:

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից հայտնում են NEWS.am-ին, որ հունվարի 7-ին՝ ժամը 18:00-ին, Սուրբ Գայանե վանքում կկատարվի հանգուցյալ Սրբազան Հոր եկեղեցու կարգը։ Հունվարի 8-ին՝ ժամը 10։00-ին, հընթացս Սուրբ Պատարագի կկատարվի Արիս արքեպիսկոպոսի վերջին օծման արարողությունը, ապա հուղարկավորությունը Մայր Աթոռի միաբանական գերեզմանատանը:

Գերաշնորհ Տ․ Արիս արքեպիսկոպոս Շիրվանյանը (ավազանի անունով` Արմենակ) ծնվել է 1934 թ. հուլիսի 23-ին Հայֆայում (Պաղեստին, այժմյան Իսրայելի տարածք): Նախնական կրթությունը ստացել է Հայֆայի Սուրբ Եղիա նախակրթական դպրոցում, ապա` Լիբանանի Բուրջ Համուդի Սրբոց Քառասուն Մանկանց վարժարանում:

1952-1957 թթ. ուսանել է Երուսաղեմի Հայոց Պատրիարքության Սրբոց Ժառանգավորաց վարժարանում, որն ավարտելուց հետո ձեռնադրվել է կուսակրոն քահանա՝ անդամագրվելով Երուսաղեմի Սրբոց Հակոբյանց միաբանությանը:

1964թ. ուսանել է Դարեմի (Անգլիա) համալսարանի աստվածաբանության ֆակուլտետում՝ ստանալով աստվածաբանության բակալավրի աստիճան:

1964 - 1966 թթ. ուսանել է Փարիզի կաթոլիկ համալսարանում:

Եկեղեցական կոչումներ և ձեռնադրություններ

1954 թ. - սարկավագ՝ ձեռամբ Տ. Եղիշե արքեպիսկոպոս Տերտերյանի։

1957 թ. - կուսակրոն քահանա՝ ձեռամբ Տիրան արքեպիսկոպոս Ներսոյանի:

1964թ. մասնավոր վարդապետության 4 աստիճաններ՝ ձեռամբ Տ. Ասողիկ եպիսկոպոս Ղազարյանի:

1972 թ. - ծայրագույն վարդապետության աստիճան՝ ձեռամբ Տ. Վաչե արքեպիսկոպոս Հովսեփյանի:

1974 թ. – եպիսկոպոս՝ ձեռամբ Վազգեն Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի։

2006թ. - արքության պատիվ՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական Կոնդակով։

Պաշտոնավարություն

1957թ. - Երուսաղեմի Ժառանգավորաց վարժարանի փոխտեսուչ և դասախոս։

1958թ. - հոգևոր հովիվ Ամմանի (Հորդանան) Ս. Թադեոս հայկական եկեղեցու։ Տնօրեն Հեթումյան հայկական դպրոցի:

1966թ. - Լոս Անջելեսի (ԱՄՆ ) Ս. Հակոբ հայկական եկեղեցու հոգևոր հովիվ:

1972 - 1974թթ. – դասախոս, փոխտեսուչ, ապա` տեսուչ Ս. Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանի։

1975 - 1979թթ. - Կանադայի հայոց թեմի առաջնորդական փոխանորդ:

1979 - 1980թթ. - Կալկաթայի հայկական ճեմարանի տեսուչ։

1998 - 1999 թթ. - Երուսաղեմի Ժառանգավորաց վարժարանի տեսուչ:

2012թ․ - Երուսաղեմի Հայոց Պատրիարքության պատրիարքական տեղապահ։

2013թ․ - Երուսաղեմի Հայոց Պատրիարքության էկումենիկ և արտաքին հարաբերությունների բաժնի տնօրեն և մամլո խոսնակ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Փաշինյանի ասուլիսից հետո Գերագույն հոգեւոր խորհուրդը հանդես է եկել հայտարարությամբ
Տավուշի մարզից տարածքները Ադրբեջանին միակողմանիորեն հանձնելու…
Ակնհայտ է, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսը այսօր Հայաստանում առաջնորդում է քաղաքական շարժում. Նիկոլ Փաշինյան
Կառավարությունը չպիտի միջամտի եկեղեցու գործերին․․․
Հայ առաքելական եկեղեցու բարձրագույն ղեկավարությունը ձախողել է հոգեւոր առաջնորդությունը. Փաշինյան
Ոմանք զարմանում, նույիսկ վրդովվում են, որ Հայաստանը ԵՄ-ի հետ...
Գարեգին Բ-ն շնորհակալություն է հայտնել Իրանի իշխանությանը՝ Հայաստանին ցուցաբերվող զորակցության համար
Մայիսի 2-ին Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն...
ՔՊ-ն «հիբրիդային պատերազմ» է սկսել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ. Ռուբեն Մելիքյան
Քիչ է ասելը՝ «Ես մեր եկեղեցու կողքին եմ»։ Անգամ քիչ է գործեր կատարելը՝ ի պաշտպանություն մեր եկեղեցու։ Նախ, պետք է հասկանալ  իրավիճակը...
Հոգեւորականությունն այս պահին օգտագործվում է որոշ քաղաքական ուժերի կողմից, որոնք առաջ են մղում Սրբազաններին. Տիգրանյան
Հոգեւորականների մի մասը, չեմ ասի բոլորը, վաղուց արդեն շատ քաղաքականացված են իրենց ելույթներում եւ դուրս են եկել իրենց հոգեւոր հավատի ծառայությունից…
Ամենաշատ