News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 04
Տեսնել լրահոսը

Honda Motor ընկերությունը դիտարկում է Կանադայում էլեկտրական մեքենաների գործարան կառուցել՝ մոտ 2 տրիլիոն իեն (13,83 միլիարդ դոլար) արժողությամբ նախագծի շրջանակներում, որը, հնարավոր է, ներառի սեփական կուտակիչների արտադրությունը, գրում է ճապոնական Nikkei լրատվամիջոցը։

ԶԼՄ-ն ընդգծում է, որ այս նախագիծը կարող է դառնալ Honda-ի խոշորագույն ներդրումներից մեկը։

Ճապոնական ավտոարտադրողը դիտարկում է գործարանի մի քանի հնարավոր տեղամասեր, այդ թվում  Օնտարիոյում գործող ավտոգործարանի մոտ, հայտնում է Nikkei-ն՝ հավելելով, որ Honda-ն որոշման ընդունումն ակնկալում մինչև տարեվերջ, իսկ նոր գործարանը կգործարկվի արդեն 2028 թվականին:

Honda-ն արդեն պլաններ ունի սկսել էլեկտրական մեքենաների արտադրությունն ու վաճառքը Հյուսիսային Ամերիկայում 2026 թվականին՝ հիմնվելով իր նոր Honda e:Architecture-ի վրա:

Ավտոարտադրողն իր գործընկեր LG Energy Solution-ի հետ միասին, 2022 թվականին Օհայոն հայտարարեց կուտակիչների արտադրության  4,4 միլիարդ դոլար արժողությամբ համատեղ ձեռնարկության վայր:

2023 թվականի հոկտեմբերին Honda-ն և General Motors-ը հայտարարեցին, որ հրաժարվում են համատեղ մատչելի գնով էլեկտրական մեքենաների մշակման ծրագրից՝ մեկ տարի անց, երբ համաձայնվել էին 5 միլիարդ դոլարի համագործակցությանը՝ փորձելով վաճառքով գերազանցել Tesla-ին:



!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
BMW-ն թարմացրել է 3-րդ սերիան
Ներսում ավելի շատ փոփոխություններ կան, և դրանցից ամենաուշագրավը մուլտիմեդիա համակարգի...
Ամերիկյան նորարարական բեռնատարը խոստանում է կիսով չափ կրճատել դիզելային վառելիքի ծախսերը
Նոր արտադրանքի էներգաբլոկը ցույց է տալիս արդյունավետության հրաշքներ՝ առաջարկելով դիզելային վառելիքի սպառում 100 կիլոմետրում ընդամենը 18,4 լիտր...
Ճապոնիայում խուզարկում են ավտոարտադրողներին արտադրության խախտումների կասկածանքով
Խուզարկվում են ավտոկոնցեռնների կենտրոնակայանները...
Hennessey Venom F5 հիպերմեքենան աճուրդում վաճառվել է 2,205,000 դոլարով
Այս եզակի մոդելն օժտված է լեգենդար բնութագրերով, որոնվ թվում են  2,5 վայրկյան արագացման անհավանական ժամանակը և 300 մղոն/ժ-ից (մոտ 483 կմ) ավելի առավելագույն արագությունը
BMW-ն ներկայացրել է յուրօրինակ M8
Ոճաբանները ստեղծել են էլեգանտ, ներդաշնակ ուրվագիծ՝ հստակ հղումով լեգենդար BMW M1 կուպեին: Մեքենայի...
Bugatti-ն ներկայացրել է վերջին թողարկման Chiron-ը
Bugatti-ն ավարտել է Chiron մոդելի արտադրությունը...
Ամենաշատ