News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 05
Տեսնել լրահոսը

Հարավկորեական T'way Air ավիաընկերության կողմից շահագործվող մարդատար ինքնաթիռի շարժիչը հունվարի 10-ին բռնկվել է թռչնի հարվածի հետևանքով, տուժածներ չկան։ Այս մասին հայտնում է YTN հեռուստաալիքը։

Boeing 737-800 ինքնաթիռը Սեուլ էր թռչում Տոկիոյի Նարիտա օդանավակայանից, հայտնում է Xinhua-ն։ Ինքնաթիռի ներսում այրման հոտ է զգացվել, հաղորդում է YTN-ը՝ վկայակոչելով ուղեւորներին։

Ինքնաթիռը, որում եղել է 122 ուղևոր, դադարեցրել է վայրէջքը և կրկին օդ բարձրացել։ Մոտ 20 րոպե անց նա բարեհաջող վայրէջք է կատարել։

Շարժիչը բռնկվել է թռչնի հարվածից։ Զոհերի մասին տեղեկություններ չկան։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ