News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 25
USD
450.71
EUR
480.77
RUB
8.04
Տեսնել լրահոսը

NEWS.am-ի խնդրանքով Հայաստանի ՊՆ-ն մեկնաբանել է Հայաստանի անկախության 20-ամյակի զորահանդեսի վերաբերյալ Իլհամ Ալիեւի հայտարարությունը:

Ստորեւ ներկայացնում ենք այն.

«Հարգելի´ խմբագրություն,

Ձեր ներողամտությունն ենք հայցում ՀՀ զինված ուժերի զորահանդեսի վերաբերյալ Իլհամ Ալիեւի կողմից հրապարակավ հնչեցված մտքերը մեկնաբանելու` հոկտեմբերի 26-ի ձեր խնդրանքին ուշ արձագանքելու համար: Հիշեցնենք, որ ընդամենը զավեշտ հիշեցնող ու միջազգային հանրության շրջանակներում իսպառ անտեսված այդ մտքերը արտահայտվել էին զորահանդեսից ավելի քան մեկ ամիս անց, եւ, որպես մեկամսյա մտավոր աշխատանքի արգասիք, ուղղակի անհեթեթ էին ու արժանի` միայն օրեր անց մեկնաբանման:

Իսկ մեր մեկնաբանությունը ընդամենը հարց է, հարց այն մասին, թե ինչու է Իլհամ Ալիեւն այդքան ցածր կարծիքի իր ժողովրդի մասին: Միթե Ռուստամ Իբրահիմբեկով կամ Հեյդար Ալիեւ ծնած մի ողջ ժողովրդի կարելի է կուրացնել հակառակորդի մոտ վառելիքի բացակայության կամ ժողովրդագրական խնդիրներով պայմանավորված հոգեւորականների ստիպողական ծառայության մասին պրիմիտիվիզմներով ու փորձել դրանով ինչ-որ միավորներ հավաքել:

Պետք է հիասթափեցնենք. չհասկացվածությունը զուտ աշխարհընկալման հարց է:

Այո´, տեխնիկան դրա մոբիլությունը բազմապատիկ անգամ մեծացնող քարշակներով է անցել (միգուցե նաեւ որպես վառելիք օդ օգտագործող), բայց ոչ թե այն պատճառիկներով, որոնք փորձ է արվում հրամցնել սեփական ժողովրդին, այլ պարզապես որովհետեւ բանակը կոչված է ծառայելու ժողովրդին, իսկ ժողովուրդը նույն ակնածանքով վերաբերվում է նաեւ սեփական մայրաքաղաքին, նրա վերգետնյա ու ստորգետնյա դարավոր գանձերին:

Այո´, զորահանդեսում կարեւոր տեղ ունեին նաեւ հոգեւորականները, բայց ոչ թե այն պատճառիկներով, որոնք փորձ է արվում հրամցնել սեփական ժողովրդին, այլ բոլորովին ուրիշ, էլի արժեքային հարթությունում գտնվող պատճառներով. իմիջիայլոց հենց որոնցով էլ մեր բանակը հաղթել ու հարկ եղած դեպքում էլի կհաղթի ցանկացած ոտնձգության դեպքում:

Իսկ տեխնիկան, վստահ եղեք, պատրաստ է ցանկացած մարտական առաջադրանքի կատարմանը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ