News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը


Երբ խոշոր համաշխարհային կենտրոնները, այդ թվում ամերիկացի եւ եվրոպացի պաշտոնյաները, Ադրբեջանին նախազգուշացնում են Հայաստանի դեմ ռազմական գործողությունների չդիմելու մասին, նրանք նկատի ունեն Սյունիքը, եւ նրանք գիտեն, որ այդ գործողությունները լինելու են։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է  «Մայր Հայաստան» ընդդիմադիր դաշինքի անդամ, քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։

Նրա խոսքով, երբ Իրանը պարբերաբար հայտարարում է, որ դա իր համար անընդունելի է,  դա եւս վկայում է այն մասին, որ նման պլաններ կան։ Նա ավելացրել է, որ Իրանը դեմ է, որովհետեւ հետագայում Թուրքիայի եւ Ադրբեջանի պլանների իրականացումը կարող է սպառնալ իսլամական հանրապետության տարածքային ամբողջականությանը՝ այնտեղ ապրող ադրբեջանցիների հավանական ապստամբության տեսքով։

«Ադրբեջանը ցանկանում է ճանապարհ բացել դեպի Թուրքիա, որը ռազմական նշանակություն կունենա Ռուսաստանի եւ Իրանի հետ հետագա խնդիրների դեպքում։  Բաքուն շտապում է։ Իսկ առայժմ հենց Իրանի դիրքորոշման շնորհիվ է, որ Ադրբեջանը չի հայտնվել Սյունիքում։ Եթե իրավիճակն Իրանի համար այնպիսին լինի, որ չկարողանա լրացուցիչ հակամարտության մեջ մտնել Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ, ապա դա ազդանշան կդառնա Սյունիքի վրա հարձակման համար»,- ընդգծել է Դանիելյանը։ Նրա գնահատմամբ՝ Սյունիքի եւ ամբողջ Հայաստանի ճակատագիրը կախված է արտաքին աշխարհաքաղաքական գործընթացներից։

Խոսակցություններն այսպես կոչված անկլավների մասին նա անվանել է առաջին քայլերը Բաքվի եւ Անկարայի պլանների իրականացման ճանապարհին։

Փորձագետը վստահ է, որ ոչ մի խաղաղության պայմանագրի մասին խոսք չկա. Հայաստանի իշխանությունները խաբում են բնակչությանը, եւ վարչապետն ավելի վաղ խոսել է այն մասին, ինչն այսօր գտնվում է օրակարգում։

«Նա, մասնավորապես, բարձրացրել է այն հարցը, թե ինչպես է Ադրբեջանն ապահովելու կապն անկլավների հետ։ Ադրբեջանի նախագահը դրան պատասխանել է՝ հայտարարելով, որ ադրբեջանցիները պետք է վերահսկեն նաեւ դեպի դրանք տանող ճանապարհները։ Դա նշանակում է, որ Ադրբեջանը զորքեր կմտցնի Հայաստանի տարածք»,- նշել է ընդդիմադիր գործիչը։

Դանիելյանը կրկնել է, որ Թուրքիայի եւ Ադրբեջանի իրական նպատակը ոչ թե Լեռնային Ղարաբաղն էր, այլ Սյունիքը, եւ այդ պլաններից նրանք երբեք չեն հրաժարվի։ Նրա կարծիքով՝ Ադրբեջանն առաջին փուլում կցանկանա Հայաստանի տարածք մտցնել իր զորքերը այսպես կոչված անկլավները վերցնելու անվան տակ եւ կսպասի միջազգային արձագանքին, իսկ հաջորդ փուլում կպլանավորի անմիջապես Սյունիքի վրա հարձակումը։

Նա պատահական չի համարել այն, որ այսպես կոչված խաղաղության համաձայնագրի տեքստից հանվել է սահմանազատման եւ սահմանագծման կետը, քանի որ Բաքուն նախապես ցանկանում է Հայաստանից հասնել Լեռնային Ղարաբաղի՝ որպես Ադրբեջանի մասի փաստացի ճանաչման, որպեսզի չենթարկվի միջազգային հանրության ճնշմանը եւ փակի դեռեւս չփակված հարցը։

«Դրանից հետո Ադրբեջանը կանցնի հաջորդ փուլին։ Հայաստանի իշխանություններն, իրենց հերթին, միայն ժամանակ են ձգում, իսկ նրանց գործողությունները ենթարկված չեն որեւէ մշակված քաղաքական ռազմավարության։ Մենք գործ ունենք պատահական մարդկանց հետո, որոնք մեզ հասցրին ներկա վիճակին, իսկ այժմ վախերի ներգործության տակ փորձում են այսրոպեական լուծում գտնել՝ փախչելով կամ Ռուսաստան, կամ Արեւմուտք»,- նշել է քաղաքագետը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կիրանցում այսօր սահմանազատում չի կատարվում
Սահմանազատումը գյուղի տարածքում ժամանակավորապես դադարեցվել է, դեռ...
Խաղաղությունից հետո պետք է սահմանազատում իրականացնել․ ուսանող
Այն կառույցը, որը ստեղծվել է այդ սպառնալիքը վերացնելու համար, ոչ միայն այն չի կարողանում վերացնել, այլ․․․
Մոսկվան ողջունում է Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը. Զախարովա
Ռուսաստանը ողջունում է մայիսի 10-ին Ալմաթիում նախատեսված հանդիպումը...
Կանգնած ենք Տավուշի ու Մայր Հայաստանի մեր մտահոգ հայրենակիցների կողքին․ Հայտարարություն
Դանիայի հայ համայնքային խորհուրդը, միանալով համաեվրոպական հայ համայնքների ձայնին, իր խորին մտահոգություն է հայտնում այս օրերին Մայր…
Սահմանազատում չի կարող լինել շանտաժի միջոցով. երկրի ղեկավարը իրեն հայտնի կենդանու տեղն է դրել. Միքայել Սրբազան
Այո, այս շարժումն ուղղորդված է, ուղղորդված է Աստծո կողմից...
Ես չգիտեմ մի երկիր, որը թշնամի հարևանի հետ անվտանգության երաշխիքը համարի սահմանին տնկած սյուները․ Արտակ Զաքարյան
Նիկոլը չի հոգնում մանիպուլացնել 2018թ. դրությամբ արցախյան հիմնախնդրի...
Ամենաշատ