News
Լրահոս
News
Շաբաթ
Հունիս 01
Տեսնել լրահոսը

Հունվարի 22-ին, ժամը 09:32-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիլիջանի ոլորանների միջնամասում բեռնատար ավտոմեքենան ձյան և մերկասառույցի պատճառով չի կարողանում շարունակել ընթացքը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները ժամը 10։48-ից 23։00-ն ընկած ժամանակահատվածում արգելափակումից դուրս են բերել 13 տրանսպորտային միջոց, որից 6-ը բեռնատար և 20 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն։

Տպել
Ամենաշատ