News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 27
Տեսնել լրահոսը

Ես Հայոց ցեղասպանության ճանաչման կողմնակից չեմ՝ ի պատասխան որոշ քաղաքական գործիչների որևէ արտահայտությունների։ Սա պատմական փաստ է, և այն պետք է ճանաչել։ Այս մասին NEWS.am -ի թղթակցի հետ զրույցում ասաց Իսրայելի խորհրդարանի նախկին պատգամավոր, քաղաքագետ Ալեքսանդր Ցինկերը։

Նա ափսոսանք է հայտնել, որ Իսրայելի խորհրդարանը դեռ նման որոշում չի կայացրել։

«Իսրայելի բնակչության մեծ մասը հիշում է, գիտի Հայոց ցեղասպանության մասին և ճանաչում է այն»,- նշել է փորձագետը։

Նա հիշեցրեց, որ 2015 թվականին Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցին Հայաստան է ժամանել խորհրդարանական պատվիրակությունը՝ հարգելու զոհերի հիշատակը։

«Այս ամենը կյանքի կոչելու փորձերը շարունակվում են, որպեսզի այս պատմական փաստը ճանաչվի։ Իսկ այն, որ քաղաքական գործիչները պարբերաբար հանդես են գալիս ի պատասխան Թուրքիայի ոչ բարեկամական հայտարարությունների, բնական պատասխանն է այն հայտարարություններին, թե Իսրայելը ցեղասպանություն է իրականացնում Գազայի հատվածում: Այդ կապակցությամբ նա (Իսրայելի ԱԳ նախարարը – խմբ.), դիմելով Էրդողանին, վերջերս հայտարարեց, որ Հայոց ցեղասպանությունն իրականացրած Թուրքիան չէ, որ պետք է այս մասին խոսի»,- ընդգծել է Ցինկերը։

Նա հավելել է, որ դա Իսրայելի համար այժմ ամենահրատապ խնդիրը չէ, քանի որ պատերազմ է ընթանում երկու ճակատով, այդ թվում՝ Հեզբոլլահի հետ։

«Ակնհայտ է, որ Իսրայելը գնալու է հաջորդ ընտրություններին, և երբ նոր կոալիցիա ստեղծվի, Իսրայելում գոյություն ունեցող լոբբին (ես նրանցից մեկն եմ), կշարունակի փորձել օրենսդրորեն ընդունել Հայոց ցեղասպանության ճանաչումը»,- ասել է նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թբիլիսիի քաղաքային խորհրդի նախագահ Գիորգի Տղեմալաձեն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Պարոն Գիորգի Տղեմալաձեն ծաղկեպսակ դրեց Հայոց ցեղասպանության զոհերի…
Վրաստանի պաշտպանության նախարարն այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր
Նախարարը ծաղկեպսակ է դրել հուշակոթողին և ծաղիկներ խոնարհել Հայոց...
Հայաստանում վերապատրաստվող ամերիկացի ուսուցիչներն իրենց երկրում կդասավանդեն Հայոց ցեղասպանության իրական պատմությունը
Արդեն երրորդ տարին անընդմեջ ամերիկացի 15 ուսուցիչ մասնակցում է ամերիկյան…
Նիդերլանդների Ներկայացուցիչների պալատի պատվիրակության անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում հյուրերը ծանոթացել են Եղեռնի...
ԱՄՆ սենատոր Ռոջեր Ուիքերի գլխավորած պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Պատվիրակության անդամները ծաղկեպսակ եւ ծաղիկներ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող․․․
The Jerusalem Post. Իսրայելը Հայոց ցեղասպանությունը պետք է հիմա ճանաչի
Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ «Գազայում աղետալի հումանիտար....
Ամենաշատ