News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 04
Տեսնել լրահոսը

Եվրախորհրդարանը հետաքննություն է սկսել վեհաժողովի լատվիացի անդամ Տատյանա Զդանակայի՝ մի քանի տարի ռուսական գործակալ աշխատելու վերաբերյալ, հայտնում է AP-ն՝ վկայակոչելով պաշտոնական աղբյուրները։

Եվրախորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան «շատ լուրջ է վերաբերվում այս մեղադրանքներին», ասվում է նրա գրասենյակի հայտարարության մեջ: Մեցոլան խնդրում է խորհրդարանական հանձնաժողովին, որը զբաղվում է ԵՄ օրենսդիրների վարքագծի կանոններով, ուսումնասիրել այդ հարցը:

Սկանդինավյան և բալթյան լրատվական կայքերն ավելի վաղ հայտնել էին, որ Զդանոկան Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության (ԱԴԾ) գործակալ է առնվազն 2004 թվականից։

Համատեղ հետաքննության արդյունքում ռուսական անկախ հետաքննական լրագրության The Insider կայքը, նրա լատվիացի գործընկեր Re:Baltica-ն, Delfi Estonia լրատվական պորտալը և շվեդական Expressen թերթը հրապարակել են մի շարք էլեկտրոնային նամակներ, որոնցից էլ, ըստ նրանց, արտահոսք է եղել, որը վկայում է նրա փոխգործակցության մասին իր կառավարչի հետ:

Expressen-ը պնդում է, որ Զդանոկան «քարոզչություն է տարածել Բալթյան երկրներում ռուսների իրավունքների ենթադրյալ խախտման մասին և պաշտպանել է Կրեմլամետ քաղաքականություն: ԵՄ խորհրդարանում նա հրաժարվել է դատապարտել Ռուսաստանի հարձակումն Ուկրաինայի վրա»:

Մեցոլան նախատեսում է նաև չորեքշաբթի օրը խորհրդարանում քննարկել այդ գործը քաղաքական խմբերի ղեկավարների հետ: Զդանոկան ասամբլեայի անկախ անդամ է և կապված չէ նրա քաղաքական խմբերից որևէ մեկի հետ:

74-ամյա Զդանոկայի ռեզյումեում, որը տեղադրված է Եվրոպական խորհրդարանների կայքում, ասվում է, որ նա 2007 թվականից «Ռուսալեզու ԵՄ երկրների դաշինք» ոչ կառավարական կազմակերպության նախագահն է։ 

Ռիգայում Լատվիայի անվտանգության ծառայությունը՝ VDD-ն, հայտարարել է, որ նախատեսում է հետաքննել Զդանոկիի ենթադրյալ համագործակցությունը ռուսական հետախուզության և անվտանգության ծառայությունների հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ