News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 18
Տեսնել լրահոսը


Շատերը շատ ուղիղ ասում են՝ Սահմանադրության այս փոփոխությունները կապված են Ադրբեջանի ճնշումների հետ: Այս մասին այսօր՝ փետրվարի 1-ին,  Հանրային ռադիոյին տված հարցազրույցում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ցանկացած կառավարություն պետք է հասկանա՝ ինչ հայեցակարգի հիման վրա է ապահովելու երկրի անվտանգությունը: Պետք է տողորոշի այն պրոբլեմները եւ կետերը, որոնք արտաքին անվտանգային սպառնալիք են առաջացնում:

Մենք գիտենք, որ ագրեսիվ միջավայրում ենք գտնվում, մեր խնդիրն է հասկանալ, թե ինչու է մեր միջավայրն ագրեսիվ մեր նկատմամբ:

Ես շատ կոպիտ օրինակ բերեմ. Պատկերացրեք, մենք երկուսով քայլում ենք մի ճանապարհով, պետք է Ա կետից գնանք Բ կետ: Քայլում ենք ու տեսնում, որ ճանապարհի երկու  կողմերում ցուլեր են կանգնած: Տեսնում ենք, որ մենք կարմիր զգեստներով ենք՝ ոտքից գլուխ: Ընդ որում, այդ կարմիր զգեստն ինձ համար գործել է իմ տատիկը, որը չկա: Այդ շորը ամբողջ կյանքում ինձ ուղեկցել է, թալիսմանի նշանակություն ունի ինձ համար: Ձեզ էլ ձեր հարազատներից որեւէ մեկը: Բայց մենք պետք է քայլենք այդ ճանապարհով: Այստեղ է, որ մենք պետք է քննարկենք ու իրար հետ որոշում կայացնենք. Ես կարող եմ ասել՝ այս զգեստն ինձ համար այնքան թանկ է, որ ես այս շորով պետք է գնամ: Բոլորս էլ այդ ենք ասել ու այդ ենք ասում: Ես ինքս ընդդիմադիր եղած ժամանակ, վարչապետ եղած ժամանակ դա եմ ասել:

Այս քննարկումն է որոշելու՝ մենք այդ ճանապարհը կանցնենք, թե ոչ: Որովհետեւ եթե մենք այդ կարմիր շորը փոխենք, հրաժարվենք, դնենք արխիվի մեջ, իրեն ընկալենք որպես մեր անցյալի մի մաս եւ զգեստավորվենք այն միջավայրին համապատասխան, որտեղ պատրաստվում ենք գործել:

Կարմիր զգեստով տարբերակում ես 100 տոկոսով կարող եմ երաշխավորել, որ մենք չենք անցնի այդ ճանապարհը, զգեստափոխվելու տարբերակով ես չեմ կարող 100 տոկոսով երաշխավորել, որ մենք կանցնենք այդ ճանապարհը, բայց եթե կա անցնելու տարբերակ, դա երկրորդ տարբերակով է»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ երկրորդ տարբերակի դեպքում մենք ոչ պետական մտածելակերպից անցնում ենք կատարում պետական մտածելակերպ»,- ընդգծեց Փաշինյանը:

Նիկոլ Փաշինյանի ամբողջական հարցազրույցը՝ Հանրային ռադիոյին

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ