News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 30
Տեսնել լրահոսը

Իտալական մաֆիայի պարագլուխը, որն անցած տարի փախել էր խիստ ռեժիմի բանտից՝ իրար կապված սավանների օգնությամբ, բռնվել է Ֆրանսիայում, տեղեկացրել է CNN-ը՝ հղում կատարելով տեղի իշխանություններին։

Գարգանո մաֆիայի (Իտալիայի հարավային Ապուլիա մարզ) 40-ամյա պարագլուխ Մարկո Ռադուանոն հինգշաբթի բռնվել է Բաստիայի (Կորսիկա) շքեղ ռեստորանում, որտեղ ընթրում էր իրեն ուղեկցող կնոջ հետ։

Նա կալանավորվել է մաֆիայի դեմ պայքարի այն նույն ստորաբաժանման կողմից, որը բռնել էր Մաթեո Մեսինա Դենարոյին՝ մեկ այլ քրեական բոսի, որը փախել էր երեք տասնամյակ առաջ։

Ռադուանոն «Եվրոպոլի» ամենավտանգավոր 10 փախստականներից մեկն էր։

Կալանավորվել է նաեւ  նրա աջ ձեռքը համարվող Ջանլուիջի Տրոյանոն, որը փախել էր տնային կալանքից 2021թ.՝ հանելով էլեկտրոնային թեւնոցը։ Նա ձերբակալվել է հինգշաբթի Գրանադայում, երբ սպասարկման կետից վերցնում էր ծանրոցը։

Համատեղ գործողությունը կազմակերպվել է մաֆիայի դեմ պայքարի օկրուգային վարչության կողմից Բարիում (Ապուլիա) եւ իրականացվել կարաբիներների եւ Ֆոջիա նահանգի (Ապուլիա) հրամանատարության կողմից։ Նրանց ձերբակալությանը մասնակցել են նաեւ Իսպանիայի Քաղաքացիական գվարդիան եւ Ֆրանսիայի ազգային ժանդարմերիան։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ