News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 30
Տեսնել լրահոսը

Չինացիների կողմից լրտեսության համար օգտագործելու մեջ կասկածվող աղավնուն, որը պահվում էր Հնդկաստանի անասնաբուժական հիվանդանոցում, բռնվելուց ութ ամիս անց ազատ է արձակվել, գրում է Press Trust of India-ն։

Պարել թաղամասի Բայ Սակարբայ Դինշաու Պետիտ հիվանդանոցը երկուշաբթի օրը դիմել է ոստիկանություն՝ թռչնին բաց թողնելու թույլտվություն ստանալու համար, որից հետո երեքշաբթի օրը նրան բաց են թողել, հայտնել է տեղի ոստիկանական բաժանմունքի պաշտոնյան:

Աղավնուն ոստիկանությունը բռնել էր անցյալ տարվա մայիսին՝ արվարձան Չեմբուրի Պիր Պաու ափին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ