News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 18
Տեսնել լրահոսը

Իսրայելցի վերաբնակիչ Յինոն Լևիի, որը վերջերս պատժամիջոցների է  ենթարկվել ԱՄՆ-ի կողմից  Արևմտյան ափում ենթադրյալ բռնությունների համար,  բանկային հաշիվները սառեցվել է  Իսրայելի բանկերում, հայտնում է Kan news-ը։

Իսրայելական լրատվամիջոցը նշում է, որ Bank Leumi-ն տեղեկացրել է Լևիին, որ այժմ սառեցված են ինչպես նրա անձնական, այնպես էլ գործնական հաշիվները:

Լևիի դեմ պատժամիջոցների մասին իր հայտարարության մեջ ԱՄՆ Պետդեպարտամենտը նշել է, որ Լևին կանոնավոր կերպով ղեկավարել է Մեյտարիմ ֆերմայի ֆորպոստից վերաբնակիչների խմբերը, որոնք հարձակվել են խաղաղ պաղեստինցիների և բեդվինների վրա, սպառնացել նրանց լրացուցիչ բռնությամբ, եթե նրանք չլքեն իրենց տները, այրել են նրանց դաշտերը և ոչնչացրել ունեցվածքը։

Լևին հերքել է այս մեղադրանքները՝ հայտարարելով, որ իր դեմ պատժամիջոցները «անարխիստ, հակասիոնիստական,  հրեաներին ատողների Բայդենին ուղղված դիմումների» արդյունքն են, և որ իր  դեմ ուղղված պնդումները «հերյուրանք» են։

Հինգշաբթի օրը Վաշինգտոնը պատժամիջոցներ է սահմանել երեք այլ իսրայելցի վերաբնակիչների նկատմամբ։  



!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ