News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 16
Տեսնել լրահոսը

ԱՄՆ բնակիչը տրամադրությունը բարձրացնելու համար վիճակախաղի տոմս է գնել եւ շահել ջեկպոտը, տեղեկացրել է Maryland Lottery-ն։

Ֆրեդերիկ քաղաքի (Մերիլենդի նահանգ) բնակիչը պատմել է, որ վիճակախաղի տոմս է գնել, որպեսզի հաղթահարի վատ տրամադրությունը։ «Աշխատավայրում ահավոր օր էի ունեցել»,- նշել է նա։ Տան ճանապարհին նա որոշել է մտնել խանութ եւ մասնակցել վիճակախաղին։

Հաջորդ օրը նա ստուգել է խաղարկության արդյունքները եւ պարզել, որ իր տոմսի բոլոր թվերը համընկնում են շահած տոմսին։ Նա 100 հազար դոլար է շահել (ինը միլիոն ռուբլի)։ Նա անմիջապես զանգահարել է կնոջն ու հայտնել ուրախալի նորությունը։ Ամուսիններին մի քանի րոպե էր պետք՝ կատարվածը հասկանալու համար։ Նրանք շուտով ստուգել են տոմսը վիճակախաղի հավելվածում եւ համոզվել, որ իսկապես հարստացել են։

Դրամական մրցանակը կօգնի ամուսիններին մարել պարտքերը եւ ապահովված թոշակի անցնել առաջիկայում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ