News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 05
Տեսնել լրահոսը

Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին մահմեդական երկրների էլիտային կոչ է արել ազդել իրենց պետությունների իշխանությունների վրա, որպեսզի նրանք խզեն տնտեսական կապերը Իսրայելի հետ և դադարեն աջակցել նրան։ Այս մասին նա հայտարարել է Իսլամական Հանրապետության բանակի ռազմաօդային ու հակաօդային պաշտպանության ուժերի հրամանատարների ու սպաների հետ հանդիպման ժամանակ։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։

Խամենեին ընդգծել է, որ իսլամական պետությունների էլիտաները, որոնք, իր կարծիքով, ներառում են քաղաքական գործիչներին, գիտնականներն և լրատվամիջոցների ներկայացուցիչներին, պետք է տեղեկացնեն հանրությանը և կոչ անեն մահմեդական երկրների ժողովրդին՝ պահանջելու իրենց կառավարություններից խզել տնտեսական հարաբերությունները «Սիոնիստական ռեժիմի» հետ։

Իսլամական հանրապետության առաջնորդը նշել է, որ էլիտաները պետք է մարդկանց ուշադրությունը հրավիրեն Գազայում մարդկային ողբերգությունների և ԱՄՆ-ի աջակցության միջև կապի վրա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ