News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական զինուժի կրակը ժամը 09:30-ի դրությամբ դադարել է: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ ՊՆ-ից:

«Պաշտպանության նախարարությունը ԶԼՄ գործընկերներին հորդորում է չճշտված տեղեկություններ չհրապարակել, առաջնագծի վերաբերյալ անբավարար և ոչ ստույգ տեղեկությունների տիրապետող անձանց հղումներ չանել, հետևել պաշտպանական գերատեսչության պաշտոնական հաղորդագրություններին:

Պաշտպանության նախարարությունը հայկական կողմի կորուստների և վիրավորների առողջական վիճակի վերաբերյալ հանրությանը պատշաճ կիրազեկի»,-ասված է հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ փետրվարի 13-ին՝ ժամը 05:30-ից սկսած, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ են բացել Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով, նախնական տվյալներով, հայկական կողմն ունի 2 զոհ եւ վիրավորներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ