News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Ucom-ը հայտարարում է ցանցի արդիականացման նոր փուլի մեկնարկի մասին, որի շրջանակում Երևանում պաշտոնական համաձայնագրեր են կնքվել համաշխարհային գիգանտներից մեկի՝ Nokia-ի և հեռուստատեսության ժամանակակից լուծումներ ու նոր որակի ծառայություններ առաջարկող  միջազգային առաջատար MediaKind ընկերության հետ: Ստորագրման արարողությանը ներկա են գտնվել ՀՀ բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի գործող նախագահ Գարեգին Բաղրամյանը, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը, դեսպաններ, բանկային, տեխնոլոգիական, բիզնես ոլորտի ղեկավարներ:

«Ucom-ը համարձակ քայլ է նախաձեռնել բոլոր ուղղություններով՝ կատարելով ներդրումներ, որոնք ուղղված են ընկերության հաջորդ փուլի զարգացմանը: Մեզ համար այս պահին կարևոր է ընդլայնել և արդիականացնել ցանցը՝ ներկայացնելով 5G-ին պատրաստ տեխնոլոգիաներ:  Այդ աշխատանքները մենք կմեկնարկենք մարզերից: Սա համահունչ է մեր ռազմավարությանը, որին հավատում է մեր թիմը, մեր բաժնետերերը, մեր գործընկերները»,-ասել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Nokia-ն ընտրվել է Ucom-ի կողմից՝ արդիականացնելու և ընդլայնելու շարժական ցանցը՝ դարձնելով այն 5G անցմանը պատրաստ Հայաստանի բոլոր մարզերում: Բացի այդ, Nokia-ն կթարմացնի Ucom-ի ֆիքսված և բջջային ցանցերի հիմնական ենթակառուցվածքները,  կներդնի նոր բարձր թողունակությամբ IP տրանսպորտային ցանց, ինչը կբարելավվի բջջային և ֆիքսված օգտատերերի փորձառությունը՝ տվյալների փոխանցման արագության և հզորության ավելացմամբ:

«Nokia-ն ուրախ է ամրապնդել իր գործընկերությունը Ucom-ի հետ այս նոր գործարքով: Մեր նորագույն տեխնոլոգիաների ներդրմամբ մենք կօգնենք Ucom-ին մատուցել հաճախորդների բացառիկ փորձ, որը կլինի հաստատուն, արագ արձագանքող և արդյունավետ: Սա նոր հնարավորություններ կընձեռի և՛ ձեռնարկություններին, և՛ անհատներին ձեր երկրում, միաժամանակ կամրապնդի Ucom-ի դիրքավորմանը՝ անխափան անցնելու 5G-ին»,- ասել է կապի ու հեռահաղորդակցության ոլորտում 159-ամյա առաջատար Nokia ընկերությունը` Եվրոպական երկրներում բջջային ցանցերի գծով փոխնախագահ Պիտեր Վուկովիցի ելույթով Երևանում:

«Ucom-ը մեծ թռիչքների է պատրաստվում, և ոգևորված ենք բոլորս: Նոր ռազմավարությամբ, վերջին տասնամյակի այս մասշտաբային ներդրմամբ Ucom-ը սկսում է մարզերից: Այն տեսլականը կիսում են բաժնետերերը մեծ հավատով, որ Ռալֆ Յիրիկյանի առաջնորդությամբ Ucom-ը բացառիկ նոր որակ ու մշակույթ կբերի ընկերությանն ու մեր բաժանորդներին»,-իր ելույթում ասել է  «Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիր և կառավարման խորհրդի համանախագահ Արտյոմ Խաչատրյանը:

MediaKind ընկերության հետ համագործակցելով՝ Ucom-ը կառաջարկի տեխնոլոգիապես առաջադեմ հեռուստատեսային նոր հարթակ, ինչպես նաև դուրս գալով ներկայիս իր IP հեռուստատեսության ցանցի սահմաններից, ընկերությունը կառաջարկի բոլորովին նոր փորձառություն, թե՛ տնային, թե՛ շարժական սարքավորումներից օգտվող բաժանորդների համար:

«Որպես մեդիա տեխնոլոգիաների և ծառայությունների առաջատար՝ MediaKind-ը խթանում է նոր ստանդարտներ ամբողջ աշխարհում: Ucom-ի պես դինամիկ զարգացող ընկերության հետ համագործակցությունը մեզ համար հիրավի մեծ պատիվ է: Այն մեզ հնարավորություն է տալիս Հայաստանի բաժանորդներին տրամադրել որակապես լավագույն մեդիա բովանդակությունը: Մեր նպատակն է Հայաստանում ստեղծել հաջորդ սերնդի հեռուստատեսային ծառայություն»,-ասել է MediaKind ընկերության Եվրոպայի, Միջին Արևելքի, Աֆրիկայի ու Խաղաղօվկիանոսյան Ասիայի վաճառքի փոխնախագահ Վիետ Նուեն Կաոն:

Ucom-Nokia-MediaKind-2.JPG (121 KB)

Ucom-Nokia-MediaKind-3.JPG (129 KB)

Ucom-Nokia-MediaKind-4.JPG (92 KB)

Ucom-Nokia-MediaKind-5.JPG (95 KB)

Ucom-Nokia-MediaKind-6.JPG (99 KB)

Ucom-Nokia-MediaKind-7.JPG (160 KB)

Ucom-Nokia-MediaKind-8.JPG (97 KB)

Ucom-Nokia-MediaKind-9.JPG (66 KB)

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
YouTube, Netflix և այլ թոփ հավելվածներ՝ անսահմանափակ. Team-ի նոր առաջարկը
Փաթեթի ամսական վճարը կազմում է 4000 դրամ։ Այն նաև ներառում է 30 ԳԲ ինտերնետ, 1000 րոպե դեպի ՀՀ բոլոր ցանցեր, ԱՄՆ, Կանադա, ՌԴ Beeline և Tele2...
Կարող են հայտնվել հեռարձակողներ, որոնց թիկունքում կկանգնեն այլ երկրների շահեր պաշտպանողները. Տիգրան Հակոբյան
Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովը կանխատեսում է, որ հաջորդ...
3-րդ տարին շարունակ ատելության խոսքն ու եթերում բացասական բովանդակությունն էականորեն պակասել է. Տիգրան Հակոբյան
Շարունակում ենք բախվել ատելության խոսքի հետ, ապատեղեկատվության հետ...
ՀՌՀ վերահսկողության ներքո գործող լրատվամիջոցները գործել են ազատ, առանց իշխանությունների միջամտության. Տիգրան Հակոբյան
Սա ընդհանուր գնահատականն է, որն ամենևին չի նշանակում, որ այս ոլորտում...
Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում
Մենք անցած տարի ֆիքսված կապ անցկացրինք Իջևանում՝ որպես մարզերում ցանցի ընդլայնման ծրագրի մի մաս...
Բնության հանդեպ հոգատարությունը սկսել ենք մեզնից․ Team Telecom Armenia
Էներգաարդյունավետ լուծումների ներդրում...
Ամենաշատ