News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 14
Տեսնել լրահոսը


Արեւմտյան հարթակում Ադրբեջանը համաձայնում է գնալ բանակցությունների միայն այն դեպքում, եթե իր ակնկալիքների ամբողջական իրականացում է սպասում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց քաղաքագետ Բենիամին Մաթեւոսյանը:

«Դա տեղի ունեցավ Արցախի հետ, այսինքն արմեւտյան հարթակում իրենց բանակցությունները պետք էին Արցախն ամբողջությամբ ստանալու համար: Եթե ադրբեջանական լրատվամիջոցների տեղեկությունները համապատասխանում են իրականությանը եւ մենք հետագայում տեսնենք բանակցությունների վերսկսում Ադրբեջանի համաձայնությամբ Արեւմուտքի հովանու ներքո, դա նշանակում է, որ Ադրբեջանի ակնկալիքն է Հայաստանն ամբողջությամբ ստանալ: Եվ ես ամենեւին էլ չեմ չափազանցնում, որովհետեւ այն ծրագիրը, որով Ալիեւը գնում էր ընտրությունների, հենց դրա մասին էր:

Կա եւս մի հետաքրքիր դրված. Մյունխենում բանակցություններից հետո Ալիեւը առաջին հերթին մեկնեց Թուրքիա: Հաշվի առնելով Ադրբեջանի պետության բնույթը, եւ այն, որ Թուրքիան ու Ադրբեջանը ձեռք-ձեռքի տված են գործում, եւս մի տարբերակ կարող ենք դիտարկել, ըստ որի, հնարավոր է Արեւմուտքում եկել են ինչ-որ համաձայնության, բայց հետագայում փորձել են այդ համաձայնությունը Ռուսաստանի վրա ավելի թանկ ծախել: Ռուսեներին ասելով՝ տեսեք, Արեւմուտքում մենք Հայաստանի մասով պայմանավորվել ենք սա, իսկ դուք հավելյալ ի՞նչ եք տալիս: Մոտակա 1 ամսում պարզ կլինի՝ ինչ եզրահանգման են եկել կողմերը Մյունխենում»,-ասաց Մաթեւոսյանը:

Նա նկատեց, որ Մյունխենի հանդիպումը հայկական կողմի պարտություն կարելի է համրել, որովհետեւ, ի սկզբանե, հայկական կողմի դիրքորոշումն այն էր, որ արեւմտյան հարթակում  բանակցություններում եթե երկրներից ինչ-որ մեկը ներկայացված է, ապա պետք է լինի Ֆրանսիան. «Փաստորեն, այստեղ էլ է Փաշինյանը զիջման գնացել եւ Մակրոնին փոխարինել է Շոլցը»,-ասաց քաղաքագետը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ