News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 27
Տեսնել լրահոսը

Բանտում մահացած ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի այրու՝ Յուլիա Նավալնիի օգտահաշիվը «X»-ում կարճ ժամանակով արգելափակվել է այն բանից հետո, երբ նա օգտագործել է հարթակը՝ խոստանալով շարունակել իր ամուսնու նախընտրական քարոզարշավը:

Երկուշաբթի օրը նա տեսանյութ է հրապարակել, որում խոստանում է պայքարել հանուն «ազատ Ռուսաստանի»։

Երեքշաբթի կեսօրին նրա հաշիվը կարճ ժամանակով անհասանելի էր օգտատերերի համար։

Միևնույն ժամանակ, X-ի հայտարարության մեջ ասվում է, որ հաշիվն արգելափակվել է համակարգի «սխալի» պատճառով:

Յուլիա Նավալնայան, որը սովորաբար ստվերում էր մնում իր հանգուցյալ ամուսնու նախընտրական քարոզարշավի ժամանակ, երկուշաբթի օրը «X»-ի օգտահաշիվ է ստեղծել:

Նույն օրը հրապարակված տեսաուղերձում Նավալնայան Ռուսաստանի իշխանություններին մեղադրել է նրանում, որ սպասում են՝ մահաբեր «Նովիչոկ» նյարդապարալիտիկ նյութի հետքերն անհետանան ամուսնու օրգանիզմից՝ նախքան այն ընտանիքին հանձնելը: Կրեմլում Նավալնիի կնոջ մեղադրանքներն անվանել են «մերկապարանոց» և «գռեհիկ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ