News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 27
Տեսնել լրահոսը

ԱՄՆ վարչակազմը նորից դիմել է ԱՄՆ կոնգրեսականներին՝ կոչ անելով շտապ ընդունել օրինագիծը, որում ներառվել է Ուկրաինայի հետագա օգնությունը՝ նախազգուշացնելով, որ առանց ամերիկյան օգնության շարունակման անհնար կլինի։

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով օգնական Ջեյք Սալիվանը Ավդեեւկայից ուկրաինացիների նահանջը կապել է զինամթերքների պակասի հետ, քանի որ կոնգրեսականները չեն ցանկանում հավանություն տալ միջոցների հատկացմանը։ «Ուկրաինական զորքերը ստիպված էին նահանջել Ավդեեւկայից, որովհետեւ մատակարարումները չեն ստանում այն ծավալով եւ տեմպերով, որոնց կարիքն ունեն եւ որոնց արժանի են։ Չեն ստանում, որովհետեւ մենք շաբաթներ եւ ամիսներ չենք ստանում անհրաժեշտ ֆինանսավորումը։ Եվ սա Կոնգրեսի անգործության արդյունքն է»,- ասել է Սալիվանը երեքշաբթի, Սպիտակ տանը կայացած ճեպազրույցում։

Վարչակազմը ոչ մի կախարդական որոշում չունի, եթե Կոնգրեսը ֆինանսավորում չհատկացնի։

«Մենք լուծում չունենք, որի հիմքում փող լինի, որը կարող ենք հատկացնել Ուկրաինային։ Մեզ պետք է, որպեսզի Կոնգրեսը կատարի իր սահմանադրական պարտականությունը եւ միջոցներ հատկացնի, որոնք նախագահը կկարողանա օգտագործել ամերիկյան արտադրության զենք ուղարկելու համար Ուկրաինա՝ պատրաստված ամերիկացի բանվորների եւ ամերիկյան նահանգների կողմից, որպեսզի օգնի պաշտպանել այդ երկրի ազատությունը եւ անկախությունը»,- ասել է Սալիվանը։

Փետրվարի 13-ին ամերիկյան Սենատը հավանություն էր տվել ԱՄՆ ազգային անվտանգության ծախսերի ֆինանսավորման նախագծին 95 մլրդ դոլար ընդհանուր գումարով։ Այդ ծախսերի զգալի մասը (մոտ 50 մլրդ) նախատեսված է ամերիկյան պաշտպանական ձեռնարկությունների հետ գործարքների կնքմանը՝ նրանց արտադրանքն Ուկրաինա ուղարկելու, ինչպես նաեւ Պենտագոնի զինանոցը համալրելու համար։ Փետրվարի 25-ին Ներկայացուցիչների պալատը երկշաբաթյա ընդմիջում վերցրեց եւ չքվեարկեց այդ օրինագծի համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ղրիմը ենթարկվել է հրթիռային հարձակման. Astra հեռագրային ալիքի տվյալներով՝ ATACMS-ը հարվածել է Սակիի օդանավակայանին
Սակի շրջանի Նովոֆեդորովկա գյուղի Սակի ռազմական օդանավակայանը հարձակման է ենթարկվել, հաղորդում է...
Ռուսական զորքերը անօդաչու սարքերով և հրթիռներով հարձակվել են Ուկրաինայի վրա. թիրախում էներգետիկ օբյեկտներն են
Բացի այդ, հավելել է Օլեշչուկը, ռուսական զորքերը «Իսկանդեր-Մ» համալիրից արձակված բալիստիկ հրթիռով...
Բրիտանական հետախուզություն. Ռուսաստանը կորցրել է Ղրիմ վառելիքի մատակարարման կարևոր ալիքը
«Սլավյանին» լաստանավն ուղարկվել է Կավկազ նավահանգիստ՝ որպես իր տեսակի միակ նավ, քանի որ մայիսի...
Ուկրաինային զենքի մատակարարումները կավելանան եւս 2 միլիարդ դոլարով
Ըստ այդմ, «սխալ գնահատման արդյունքում պարզվել է, որ ԱՄՆ օգնության բյուջեն աճել է մինչև 8,2 միլիարդ դոլար»...
ՌԴ դպրոցներից և գրադարաններից կպահանջվի տարածել Z-գրականություն և տեղադրել զինվորականների կիսանդրիներ
Ներկայացված են նաև «Հայրենիքի պաշտպանների» կողմից հրատարակված պատերազմի մասնակիցների պատմվածքների ժողովածուներ՝ «Կյանքը ընկերների համար» և «Չկա ավելի սուրբ կապ, քան ընկերակցությունը»...
ՌԴ Կենտրոնական բանկին առաջարկել են ռուսական փողերի վրա պատկերել ուկրաինական գրավված քաղաքները
Լանտրատովան կոչ է արել ռուսական ռազմական տեխնիկան պատկերել մեկ և երկու ռուբլի արժողությամբ մետաղադրամների վրա...
Ամենաշատ