News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 27
Տեսնել լրահոսը


Աշոտ Դանիելյանը Սամբոյի աշխարհի կրկնակի չեմպիոն է, կյանքում նույնիսկ ծխախոտ օգտագործած չկա: Այս մասին այսօր՝ փետրվարի 21-ին, Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Էրեբունու նստավայրի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի անվտանգության նախկին աշխատակից Աշոտ Դանիելյանի շահերի պաշտպաններից մեկը։

Արցախցիները բողոքում են Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի թիկնապահներից մեկի՝ Աշոտ Դանիելյանի ձերբակալման դեմ, որը նախօրեին «Եռաբլուրում» հայհոյել էր 24NEWS.am-ի լրագրողին ու օպերատորին:

«Տերյան փողոցից Աբովյան փողոց երթեւեկելու ընթացքում նրա դիմացի հատվածն արգելափակել է քաղաքացիական մի ավտոմեքենա՝ ճանապարհային երթեւեկության կանոնները խստիվ խախտելով: Մոտ 20-ցի ավելի  դիմակավորված անձինք ֆիզիկական բռնություն կիրառելով հանել են եմքենայից, ձեռնաշղթաներ են հագցրել, այնուհետեւ նստեցրել իր իսկ մեքենայի հետեւից նստատեղին եւ այդ մեքենայով տեղափոխել համապատասխան բաժին: Դա տեղի է ունեցել 18.10-ի կողմերը: Ժամը 21.00-ին, փաստաբանի ժամանալեու ժամանակ արդեն իր մեքենան կնիքվել է: Այսինքն մոտ 3 ժամ մեքենան եղել է չկնքված վիճակում եւ գտնվել է ոստիկանների տիրապետության տակ:

Տսը ՔԿ-ի, Աշոտ Դանիելյանը կասկածվում է թմրանյութերի իրացման եւ պահման մեջ: Անձնական խուզարկության ընթացքում նրա մոտ թմրանյութի հետ առնչություն ունեցող որևէ իր չի հայտնաբերվել։ Աշոտը նույնիսկ տրամադրել է իր հեռախոսի գաղտանաբառը, առաջարկել ստուգել, պարզաբանել, թե ինչի հիման վրա են իրեն կասկածում թմրանյութերի իրացման կամ շրջանառության մեջ»,-ասաց պաշտպանը։

Պաշտպանն ասաց, թե մինչ այս պահն իրենց ձերբակալման արձանագրությունը չի տրամադրվել, միայն որոշումն է տրամադրվել, որտեղ նշվել է, որ նա ձերբակալվել է անմիջապես ծագած կասկածի հիման վրա:

«Անհասկանալի է՝ ինչու է իր իսկ մեքենայով բերման ենթարկվել, ինչու են դիմակավորված եղել այդ անձինք, ինչու պարեկները չեն ուղեկցել, ինչու հենց իր նկատմամբ և հենց այս ժամանակահատվածում, ինչու են այս ամենը տարբեր լրատվամիջոցներ կապում Սամվել Շահրամանյանի հետ։ Այս ամենի համատեքստում մեզ մոտ տարբեր կասկածներ են առաջանում»,-ասաց պաշտպանը։

Նա նշեց՝ այս պահին Աշոտ Դանիելյանը Սամվել Շահրամանյանին անվտանգության հարցով աջակցություն է ցուցաբերում բացառապես հասարակական հիմունքներով։

«Նա այս պահին Շահրամանյանի անվտանգության աշխատակիցը չի հանդիսանում։ Նախկինում եղել է նրա անվտանգության պատասխանատուն, բայց հիմա՝ ոչ»,-ասաց պաշտպանը։

Նա հայտարարեց, որ պատրաստվում են կասկածի տակ դնել Աշոտ Դանիելյանի ձերբակալման իրավաչափությունը եւ բողոքարկել դատարան. «Այս պահին զրկված ենք դրանից, քանի որ վարույթի ամբողջական փաստաթղթերը չեն տրամադրել: Իմ փաստաբանական գործունեության ընթացքում սա առաջին դեպքն է, որ թմրանյութ պահելու կամ անգամ իարցնելու կասկածանքով անձին նման կերպ բերման են ենթարկում»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ձերբակալվել է Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի թիկնազորի աշխատակից Աշոտ Դանիելյանը։ Նա կասկածվում է թմրանյութ պահելու եւ իրացնելու մեջ:

Ձերբակալվել է Արցախի նախագահի թիկնազորի աշխատակիցը․ նա կասկածվում է թմրանյութ պահելու եւ իրացնելու մեջ

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վերին Խոտանանի եկեղեցու մոտ բեռնատարները չեն կարողանում շարունակել ընթացը. Խցանում է առաջացել
Հուլիսի 26-ին, ժամը 14:11-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության…
Ոստիկանները ձերբակալել են մանկապարտեզի աշխատակցին. ՆԳՆ
Տեսանյութում պատկերված մանկապարտեզի 45-ամյա աշխատակիցը հայտնաբերվել է…
Փրկարարները Սևանա լճից քաղաքացիներին մոտեցրել են ափ
Հուլիսի 26-ին, ժամը 16։16-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության…
«Դատապարտում ենք բռնության ցանկացած դրսևորում». ԿԳՄՍՆ-ն՝ մանկապարտեզում երեխայի ծեծի տեսանյութի մասին
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունն ուսումնասիրման նպատակով համապատասխան...
Մանկապարտեզում երեխային ծեծելու տեսանյութի առնչությամբ ՄԻՊ-ում ուսումնասիրություն է սկսվել
Երեխայի լավագույն շահը, նրա իրավունքների պաշտպանությունը Մարդու իրավունքների պաշտպանի առաջնահերթություններից են...
Փոքր Վեդիի մանկապարտեզում դաստիարակը ծեծել է քնելու պառկած երեխային. ՆԳՆ-ն տեսանյութն ուսումնասիրում է
Ոստիկանությունից հայտնել են, որ նշված դեպքով հաղորդում չի ստացվել...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ