News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 05
Տեսնել լրահոսը

2022 թվականի Պրահայում կայացած հանդիպման ժամանակ Ալիեւի հետ դուք վերահաստատեցիք ձեր հանձնառությունը Ալմաթիի հռչակագրին եւ անհրաժեշտ է, որ Ադրբեջանը փարատի երկիմաստությունը ինչ վերաբերում է ՀՀ տարածքային ամբողջականությանը: Այս մասին ասել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ասուլիսին:

«Ինչ վերաբերում է քարտեզներին, որպեսզի բարեխիղճ աշխատանք կատարվի սահմանների սահմանազատման եւ սահմանագծման համար, ինչը հիմք կծառայի սահմանին երկուստեք ուժերի հետ քաշման համար: Մենք նաեւ կոչ ենք անում  ի կատար ածել արդարադատության միջազգային դատարանի 2023 թվականի նոյեմբերի 17-ի որոշումը, համաձայն այս որոշման, Ադրբեջանը պետք է ապահովի, որպեսզի այն մարդիկ, որոնք լքել են Լեռնային Ղարաբաղը 2023 թվականի սեպտեմբերի 19-ից եւ ովքեր ցանկանում են վերադառնալ, կարողանան դա անել, անարգել եւ արագորեն:

Մենք ցանկանում ենք, որ Հարավային Կովկասը լինի խաղաղության, ինտեգրման եւ համագործակցության տարածաշրջան եւ անհրաժեշտ է, որ հաղորակցման միջոցները նույնպես լինեն ինտեգրման գործոններ եւ ոչ թե պառակտման: Ես այցելել եմ Կենտրոնական Ասիա եւ ցանկանում եմ, որ Կենտրոնական Ասիայի Հարավային Կովկասի եւ ԵՄ-ի միջեւ հաղորդակցութան կապերը զարգանան, ողջունում եմ այս ընդհանուր հավակնության մեջ ձեր խաղաղութան խաչմերուկներ նախաձեռնության ներդրումը:

Մենք այնուհետեւ կքննարկենք նաեւ երկկողմ  համագործակցության ամրապնդմանն ուղղված հարցերը, մենք կշարունակենք աջակցել ենթակառուցվածների զարգացմանը Հայաստանում, մեր ձեռնարկությունների մասնակցությամբ, կշարունակենք նաեւ համագործակցությունը պաշտպանության ոլորտում: Ֆրանսիան տվել է իր համաձայնությունը պաշտպանական զինտեխնիկայի առաքման համար եւ Ֆրանսիան կշարունակի այդ ոլորտում պատասխանատվության ոգով՝ չցանկանալով որեւիցե էսկալացիա»,-ասաց Մակրոնը:

Մակրոնը նշեց, որ Ֆրանսիան նաև շարունակում է իր մարդասիրական հանձնառությունն՝ ի նպաստ Լեռնային Ղարաբաղի փախստականների՝ 2023 թվականին տրամադրելով 29 մլն եվրոյի օգնություն:

«Ֆրանսիան կշարունակի վճռականորեն աջակցել Եվրամիության և Հայաստանի միջև հարաբերությունների զարգացմանը: Այստեղ նույնպես արձանագրում ենք առաջընթաց՝ ի նպաստ ինքնիշխանության և մեր ընդհանուր ռազմավարական շահերի: Եվրամիության դիտորդական առաքելությունն այսուհետ ամրապնդված է: Այն նպատակ ունի նպաստել կայունությանը, միջազգային հանրության անաչառ տեղեկատվությանը և ռազմական շփման գոտիներում խոցելի բնակչության ապահովությանը: Հայաստանը նույնպես պետք է օգտվի խաղաղության եվրոպական գործիքներից: Եվրամիությունը և Հայաստանը ցանկանում են նոր գործընկերության ժամանակացույց»,-ասաց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ