News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 27
Տեսնել լրահոսը


Այս պահին կարող ենք արձանագրել, որ դեռեւս չկա համաձայնություն նշված հարցերի վերաբերյալ: Այս մասին, այսօր՝ փետրվարի 22-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը՝ անդրադառնալով նրան, որ Ադրբեջանի կողմից ստացվել են խաղաղության պայմանագրի վերաբերյալ առաջարկությունների հերթական տարբերակը:

«Հույս ունենք, որ ԱԳ նախարարների միջեւ հանդիպում տեղի կունենա, որտեղ բոլոր հարցերը կքննարկվեն: Այս պահին կողմերի միջեւ սկզբունքային հարցերում համաձայնություն գրանցված չէ: Այս պահին ընթանում են քննարկումներ նախարարների ղեկավարած պատվիրակությունների միջեւ խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ հաջորդ հանդիպման վերաբերյալ»,-ասաց նա:

Հարցին՝ ինչն է խանգարում բանակցությունների հաջող ընթացքին, Կոստանյանը պատասխանեց. «Ես չեմ կարող գնահատական տալ, թե ինչն է Ադրբեջանին խանգարում, կարող եմ վերահաստատել, որ հայկական կողմը շահագրգռված է եւ շարունակում է պատրաստակամ մնալ, կարգավորել հարաբերությունները Ադրբեջանի հետ:

Փաստը, որ հանդիպումը տեղի ունեցավ Մյունխենում, կարելի է դրական համարել, բայց մեզ անհրաժեշտ է հանդիպումներից եւ քննարկումներից ի վերջո, անցնել ավելի պրակտիկ գործողությունների, եւ այն պայմանավորվածությունները, որ վերջին 2-3 տարիների ընթացքում ձեռք են բերվել, մասնավորապես, երեք սկզբունքների շուրջ, ի վերջո, փաստաթղթային արձանագրում տալ դրան»:

Նա նկատեց, որ մի քանի անգամ ձեռք է բերվել պայմանավորվածություն ուժի չկիրառման մասին, բայց ցավալիորեն դրանք խախտվել են Ադրբեջանի կողմից:

Ինչ վերաբերում է նրան, որ բանակցությունների համար նախընտրելի է համարվել արեւմտյան հարթակը, ԱԳ փոխնախարարն ասաց. «Արեւմտյան հարթակ» տերմինն ինձ համար մի քիչ անհասկանալի է, այս պահին ընթանում են քննարկումներ ժամկետների ու վայրի մասին: Երբ կլինի վերջնական պայմանավորվածություն, բնականաբար տեղյակ կպահենք հանրությանը»:

Հիշեցնենք, որ երեկ Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել է, որ Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի ադրբեջանական տարբերակը՝ նշելով՝ հետընթացը, որի մասին բարձրաձայնել էին, պահպանվում է։ Չնայած դրանք, ըստ Գրիգորյանի, սկզբունքային հարցերին են վերաբերում, բայց աշխատելու հնարավորություն կա։

Մինչև հիմա հետընթացի մասին խոսել են թե՛ ԱԽ քարտուղարը, թե՛ արտգործնախարարը, բայց չեն բացահայտել՝ Բաքվի որ առաջարկներն են Երևանի համար խնդրահարույց։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Միշելի խորհրդականը կփոխարինի Տոյվո Կլաարին և կզբաղվի Երևանի և Բաքվի հարաբերությունների կարգավորմամբ
Գրոնոն իր պարտականությունների իրականացմանը կանցնի 2024 թվականի սեպտեմբերի 1-ից
Պատերազմին մնացել է հաշված ամիսներ. Այս տարվա աշունը վերջինը կլինի Փաշինյանի համար որպես վարչապետ. Արամ Պետրոսյան
Փոխանակ Հայաստանը փորձեր հարթել հարաբերությունները ՌԴ-ի հետ, սխալները...
Չենք կարող թույլ տալ, որ COP29-ն անցնի Բաքվում հայ գերիների առկայության պայմաններում. Լուիս Մորենո Օկամպո
Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն անդրադարձել է իր նախաձեռնությանը, որով աշխարհի հայերին կոչ է...
Խաղաղության պայմանագրի` Հայաստանի պատասխան առաջարկները մշակման փուլում են. ԱԳՆ խոսնակ
Երևանն ու Բաքուն տևական ժամանակ է՝ բանակցում են խաղաղության պայմանագրի...
Ալիևը հասկանում է՝ որոշ ժամանակ հետո հայ ժողովուրդը չի հաշտվելու Բաքվի և Նիկոլի համատեղ ավանտյուրայի հետ. Զաքարյան
ԵԱՀԿ ՄԽ շարունակում է մնալ միակ պաշտոնական ձևաչափը, որն իրավասություն ունի ցանկանացծ պահի անդրադառնալ Արցախյան...
Հայաստանը միջազգային առեւտրի սեղանին չունի խաղաքարտ ու գործիքակազմ, իսկ Ադրբեջանն ունի. Արամ Մանուկլյան
Ադրբեջանը ռուսական վառելիքի է արտահանում Եվրոպա, 100 միլիոնավոր դոլարների նավթ է գնում Եվրոպա, ադրբեջանական գազի շուրջ 30  տոկոսը...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ