News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 04
Տեսնել լրահոսը

Եվրոպական երկրները ցանկանում են հավաքել 1․5 միլիարդ դոլար Ուկրաինային արտակարգ ֆինանսավորում հատկացնելու համար, որպեսզի Ուկրաինայի զինված ուժերի զինամթերքի դեֆիցիտի պայմաններում երրորդ երկրներից հրետանային արկեր ձեռք բերվեն։ Այս մասին հայտնում է «Financial Times» թերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Հաղորդվում է, որ այս ծրագիրը առաջ է տանում Չեխիան, որն այս կերպ փորձում է Ուկրաինային  փոխհատուցել զինամթերքի մատակարարման ձգձգումներն ԱՄՆ Կոնգրեսում Կիևին հետագա օգնության վերաբերյալ վեճերի և եվրոպական գործարաններում պարկուճների արտադրության դանդաղ տեմպերի պատճառով։

«CBC» հեռուստաալիքը հայտնել է, որ Չեխիայի նախաձեռնությանը միացել են Դանիան և Նիդեռլանդները։ Օտտավան պատրաստ է 30 միլիոն դոլար ծախսել արկերի գնման համար: Կանադայի պաշտպանության նախարար Բիլ Բլերը հեռուստաալիքի հետ զրույցում հաստատել է, որ այդ հարցով բանակցություններ են ընթանում չեխական կողմի հետ։

Միևնույն ժամանակ, Չեխիան չի մեկնաբանում թերթի տեղեկությունը։ Պաշտոնատար անձինք, ըստ չեխական լրատվամիջոցների, վկայակոչում են այլ պետությունների հետ ձեռք բերված պայմանավորվածություններն ու տեղեկատվության գաղտնիությունը։

Մինչդեռ «seznam.cz» լրատվական պորտալը հայտնել է, որ Չեխիայի նախաձեռնության իրագործման հարցը կքննարկվի առաջիկա երկուշաբթի Ուկրաինային աջակցություն տրամադրելու հարցով կայանալիք գագաթնաժողովում, որը տեղի կունենա Փարիզում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հրավերով։ Չեխիան այնտեղ կներկայացնի վարչապետ Պետր Ֆիալան։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բայդենը պատմել է՝ ինչպես է պատկերացնում խաղաղությունն Ուկրաինայում
Միացյալ Նահագներն Ուկրաինայի հետ ունի նույն հարաբերությունները, ինչ այլ երկրների հետ...
Ադրբեջանցուն տուգանել եւ վտարել են Ռուսաստանից հագուստի վրա «ԶՍՈւ» գրության համար
Ադրբեջանցուն վտարել են Ռուսաստանից...
Ֆիդանը Թուրքիայի կարեւորագույն առաջնահերթությունն է անվանել շուտափույթ կարգավորումն Ուկրաինայում
Կարգավորումն Ուկրաինայում՝ Թուրքիայի կարեւոր առաջնահերթություն...
Սթոլտենբերգը վստահ է, որ ԱՄՆ-ը կշարունակի աջակցել Ուկրաինային Թրամփի օրոք
ԱՄՆ-ը կշարունակի աջակցել Ուկրաինային...
Ռուսական զորքերը հարված են հասցրել Դնեպրին. կան վիրավորներ եւ ավերածություններ
Ռուսական զորքերն առավոտյան հարվածել են Դնեպրին...
Սաուդյան Արաբիան հրաժարվել է մասնակցել Ուկրաինայի վերաբերյալ խաղաղության համաժողովին Ռուսաստանի պատճառով
Սաուդյան Արաբիան ներկայացուցիչներ չի ուղարկի...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ