News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 27
Տեսնել լրահոսը

Թեև միջատները չափազանց մանր են, բայց դրանք կառավարում են մոլորակը՝ կազմելով աշխարհի 1,5 միլիոն հայտնի կենդանատեսակների ավելի քան երկու երրորդը և լինելով սննդային շղթայի հիմքը: Սակայն չնայած դրանց հսկայական ազդեցությանն ու բազմաքանակությանը, միջատները կարող են աղետի մեջ հայտնվել, գրում է CBS News-ը։

Գիտնականների գնահատմամբ, միջատների տեսակների 40%-ն անկում է ապրում, իսկ մեկ երրորդը գտնվում է անհետացման վտանգի տակ: Բնակվելու միջավայրի կորուստը, թունաքիմիկատների օգտագործումը և կլիմայի փոփոխությունը սպառնում են բոլոր ձևերի և չափսերի միջատներին, այդ թվում՝ ոչ այնքան հաճելի  գոմաղբի բզեզին:

Թենեսիի համալսարանի միջատաբան Քիմբերլի Շելդոնն աշխատում է գիտնականների թիմի հետ՝ ուսումնասիրելու համար, թե ինչ է տեղի ունենում գոմաղբի բզեզների հետ տաքացող կլիմայի պայմաններում: Միջատները պատասխանատու են  օդափոխման և սննդարար նյութերը հող վերադարձնելու համար, ինչը կարևոր գործընթաց է գյուղատնտեսության և բուսականության համար: Դրանք նաև նվազեցնում են ջերմոցային գազերի արտանետումները այնպիսի արտադրանքներից, ինչպիսին կովի գոմաղբն է:

Ջերմոցներում Շելդոնը նմանակում է  մոլորակի տաքացումը՝ տեսնելու, թե ինչպես են դրան արձագանքում բզեզները: Շելդոնը և նրա թիմը պարզել են, որ փոքր գոմաղբի բզեզները, դժվարությամբ փորելով, բավականին խորանում են հողի մեջ, որպեսզի պաշտպանեն իրենց սերունդը  կլիմայի տաքացումից և ջերմաստիճանի կտրուկ փոփոխություններից:

Սա անհանգստացնող նշան է այս տեսակի համար, ասում է փորձագետ Օլիվեր Միլմանը՝ «Միջատների ճգնաժամը» գրքի հեղինակը:

Այն դեպքում, երբ  կլիմայի փոփոխությունը նպաստում է միջատների պոպուլյացիայի կրճատմանը, գոմաղբի բզեզների անհետացումն իր հերթին կարող է խորացնել ջերմաստիճանի ծայրահեղ տատանումները՝ ստեղծելով կլիմայական աղետի ցիկլ:

«Կղանքներից, մահացած մարմիններից, քայքայման հետ կապված բոլոր տեսակի սարսափելի աշխատանքներից ազատվելը  կատարվում է ահռելի մասշտաբով։ Գոմաղբի բզեզը... իսկապես կարևոր դեր է խաղում այդ թափոնները օգտահանելու գործում, որոնք հակառակ դեպքում կդառնային ամենատարբեր տեսակի հիվանդությունների փոխադրողներ, պաթոգեններ, որոնք կենդանիներից կփոխանցվեին մարդկանց»,- պարզաբանել է նա:



!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ