News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 27
Տեսնել լրահոսը

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բերբոքը, որը շաբաթ օրը գտնվել է ուկրաինական սևծովյան Օդեսա նավահանգստում, ասել է, որ Գերմանիան դեռ քննարկում է Ուկրաինային հեռահար զենք մատակարարելու հարցը, հայտնում է Reuters-ը։

«Իհարկե, այն ամենը, ինչ մենք տրամադրում ենք (ռազմական աջակցության առումով), չափազանց քիչ է», - ասել է նա ուկրաինացի գործընկեր Դմիտրի Կուլեբայի հետ համատեղ մամուլի ասուլիսում՝երկիր չհայտարարված այցի շրջանակներում: «Մենք գլուխ  էինք ջարդում այն հարցի վրա, հատկապես վերջին մեկ տարվա ընթացքում, թե ինչպես ավելի շատ մատակարարել, այդ թվում՝ հեռահար զենքի համակարգեր»:

Ուկրաինան դրդում է իր արևմտյան գործընկերներին մատակարարել նոր սպառազինության համակարգեր, հիմնականում ավելի մեծ հեռահարության հրթիռներ՝ Ռուսաստանի թիկունքում հարվածներ հասցնելու համար, ինչպիսիք են ամերիկյան ATACMS և գերմանական Taurus թևավոր հրթիռները, գրում է գործակալությունը։

Գերմանացի օրենսդիրները հինգշաբթի հավանություն են տվել Ուկրաինային հետագա ռազմական աջակցությանը, այդ թվում՝ հեռահար զենքի համակարգերին, սակայն մերժել ենTaurus-ը Կիև հասցնելու վերաբերյալ  ընդդիմության կոչը:

Գերմանացի պաշտոնյաները մտավախություն ունեն, որ հրթիռները կարող են սաստկացնել պատերազմը Ռուսաստանի տարածքում և կարող են գնահատվել որպես հակամարտության մեջ Գերմանիայի ավելի անմիջական մասնակցություն:

Արևմտյան առաջնորդները շաբաթ  հավաքվել էին Կիևում՝ փորձելով փարատել այն մտավախությունը, որ Արևմուտքը կորցնում է հետաքրքրությունը հակամարտության նկատմամբ:



!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ