News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 14
Տեսնել լրահոսը

Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահ Նուման Քուրթուլմուշը, որը մասնակցել է Ադրբեջանում Ասիական խորհրդարանական վեհաժողովի 14-րդ Գլխավոր վեհաժողովին,  այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ մի շարք «փայլուն» մտքեր է հայտնել՝ չմոռանալով  մեղադրել հայկական սփյուռքին, որն, իբր, խոչընդոտում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը։

Ինչպես հաղորդում է TRT-ի ռուսական  ծառայությունը, մեկնաբանելով Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի կնքմանն ուղղված դիվանագիտական ​​բանակցությունները՝ Քուրթուլմուշն ասել է, որ «Հայաստանն այլ ելք չունի, քան Ադրբեջանի հետ խաղաղ ապրելը»։ Ընդ որում, նրա կարծիքով, հատկապես Եվրոպայի և ԱՄՆ-ի հայկական սփյուռքն է «խաղաղության ճանապարհի խոչընդոտը»։

Քուրթուլմուշը չի մոռացել նաև հիշատակել Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների «խաղաղության նախաձեռնությունը» և  Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի եռակողմ մեխանիզմն ամրապնդելու ծրագրերը, ինչպես նաև «Հայաստանի, Ռուսաստանի և Իրանի մասնակցությամբ վեցակողմ մեխանիզմի ստեղծումը»։

Նա վստահություն է հայտնել, որ «Զանգեզուրի միջանցքի ծրագրի հաջող ավարտը տարածաշրջանի երկրներն իրար միացնող  կենսական կարևորության ճանապարհ կստեղծի»։



!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ