News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 27
Տեսնել լրահոսը

Թուրքիան կենտրոնացած է  F-16, ոչ թե F-35 ռազմական ինքնաթիռների վրա, երկուշաբթի օրը «Արդարություն և զարգացում» կուսակցության գրասենյակում լրագրողներին հայտնել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, փոխանցում է Անադոլու գործակալությունը:

«Ամերիկացի սենատորների հետ քննարկել ենք այն քայլերը, որոնք կձեռնարկենք F-16-ների նկատմամբ», ասել է նա՝ նկատի ունենալով սենատորներ Ջին Շահինի և Քրիս Մերֆիի վերջերս Թուրքիա կատարած այցը:

Էրդողանը նաև հայտարարել է, որ թուրքական կառավարությունը՝ ներառյալ արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը, ռազմական ինքնաթիռների վերաբերյալ շարունակում են բանակցություններն ամերիկացի գործընկերների հետ:

ԱՄՆ Պետդեպարտամենտը հունվարի 27-ին հաստատել էր առաջիկա 23 միլիարդ դոլար արժողությամբ F-16 ինքնաթիռների և արդիականացման սարքավորումների վաճառքը Թուրքիային այն բանից հետո, երբ Անկարան հավանություն էր տվել Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելուն:

2021 թվականի հոկտեմբերին Թուրքիան ԱՄՆ-ից պահանջել էր 40 նոր F-16 Block 70 ինքնաթիռ, ինչպես նաև 79 արդիականացման կոմպլեկտներ՝ մնացած F-16-ները Block 70 մակարդակին հասցնելու համար։

Թուրքիան ներգրավված էր F-35 ծրագրում, մինչ նրա մասնակցությունը կասեցվեց՝ Անկարայի կողմից ռուսական S-500 հակաօդային պաշտպանության համակարգերի գնման հետ կապված վեճի պատճառով, երբ ամերիկական Patriot հրթիռներ գնելու նրա փորձերը մերժվեցին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՆԱՏՕ-ն ավելի քան 500 հազար զինվորականի բարձր պատրաստվածության վիճակի է բերել
Բարձր պատրաստվածության վիճակը նշանակում է, որ զորամասերը կարող են տեղակայվել 30 օրվա ընթացքում...
Կիևին սպառազինությունների մատակարարումը համակարգող ՆԱՏՕ-ի շտաբը կբացվի սեպտեմբերին
Նա նաև խոստացել է, որ Լոնդոնում կքննարկեն «արևմտյան ժողովրդավարության պաշտպանությունը» ոչ միայն...
Սալիվան. Ուկրաինան դիմակայեց, բայց առաջիկա ամիսները դժվար և բեկումնային են լինելու
Նրա զեկույցը նվիրված էր Ուկրաինայում տիրող իրավիճակին․․․
Ստոլտենբերգ. Բելառուսի և Չինաստանի միջև զորավարժությունները ցույց են տալիս, որ Չինաստանը մոտենում է ՆԱՏՕ-ին
Չորեքշաբթի օրը Չինաստանի արտգործնախարարության խոսնակ Լին Ցզյանը պարզաբանել է, որ Չինաստանի...
Մակրոնն ասել է, որ Ուկրաինայի հակամարտությանը ՆԱՏՕ-ի անմիջական մասնակցության մասին խոսք չկա
Չնայած մենք չենք խոսում Ուկրաինայի հակամարտությանը Դաշինքի անմիջական մասնակցության մասին, շատ...
Էրդողանը Ստամբուլն անվանել է հարմար քաղաք 2026 թվականին ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի համար
ՆԱՏՕ-ի ղեկավարների վերջնական հռչակագրում ասվում է, որ նրանք հաջորդ հանդիպումը կանցկացնեն...
Ամենաշատ