News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 27
Տեսնել լրահոսը

Լեհ ֆերմերները Վարշավայում հերթական բողոքի ակցիան են անցկացնում՝ ընդդեմ Ուկրաինայից գյուղատնտեսական ապրանքների ներմուծման մաքսատուրքերի դադարեցման։ Փողոցներից մեկով անցել է կցասայլով տրակտոր, որի վրա խոտից պատրաստված «տանկ» է եղել՝ «Agro Abrams» նշանով։ Այս մասին հայտնում է լեհական «Gazeta» հրատարակությունը։

Բողոքի ակցիային մասնակցում են ինչպես հետիոտներ՝ լեհական դրոշներ պարզած, այնպես էլ վարորդներ իրենց տրակտորներով։ Հանքագործները նույնպես պատրաստվում են միանալ ֆերմերներին, գրում է «Onet»-ը։ Վարշավայից բացի ցուցարարները նախատեսում են արգելափակել ավելի քան 170 բնակավայրեր, այդ թվում՝ Բյալիստոկ, Լյուբլին, Պոզնան և Գդինիա քաղաքները, նշում է «Radio Maryja»-ն։

Լեհական «Ֆերմերներ և գյուղատնտեսական կազմակերպություններ» արհմիութենական կազմակերպության ղեկավար Սլավոմիր Իզդեբսկին ասել է, որ ցուցարարներն ակնկալում են, որ Սեյմի խոսնակ Շիմոն Հոլովնիան և վարչապետ Դոնալդ Տուսկն ընունեն իրենց պատվիրակությանը։

Լեհաստանի և այլ երկրների ֆերմերները շաբաթներ շարունակ բողոքում են՝ պնդելով, որ Ուկրաինայից սննդամթերքի ներմուծումը հարված է հասցնում տեղական արտադրանքի մրցունակությանը: Բացի այդ, նրանք համաձայն չեն այն սահմանափակումների հետ, որոնք առկա են ԵՄ «Կանաչ գործարք»-ի քաղաքականության շնորհիվ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ