News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 27
Տեսնել լրահոսը

Մահացել է ԽՍՀՄ նախկին վարչապետ Նիկոլայ Ռիժկովը։ Այս մասին իր Թելեգրամ-ալիքում տեղեկացրել է Դաշնության խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն։

Ռիժկովի մահվան պատճառների մասին Մատվիենկոն չի նշել։

Նա Ռիժկովին անվանել է մարդ-դարաշրջան՝ ինքնատիպ ճակատագրով, ինչպես նաեւ ինքնատիպ մասշտաբի ու մեծ հոգու տեր պետական գործիչ։ «Դա դրսեւորվում էր ամեն ինչում, ինչին ձեռնամուխ էր լինում Նիկոլայ Ռիժկովը, ինչին հպվում էր նա»,- գրել է Մատվիենկոն։

Դաշնության խորհրդի խոսնակը ավելացրել է, որ ԽՍՀՄ կառավարության նախկին ղեկավարը անկեղծ ու խորապես սիրում էր իր գործը։ Խորհրդարանականի խոսքով՝ Ռիժկովը աշխատանքի մարդ էր, նա իր աշխատանքով հարգանք ու ակնածանք էր վաստակել։

Ռիժկովը ԽՍՀՄ վերջին նախարարների խորհրդի նախագահն էր (նրա հաջորդը՝ Վալենտինբ Պավլովը, արդեն ԽՍՀՄ վարչապետ էր)։ 1995-2003թթ. Ռիժկովը Պետդումայի պատգամավոր էր, իսկ հաջորդ 20 տարիներին Դաշնության խորհրդում ներկայացնում էր Բելգորոդի մարզը։ 2023թ. նա վայր է դնում լիազորությունները։

Ռիժկովը Հայաստանի միակ ազգային հերոսն էր, որը հայկական ծագում չուներ։ Նա հսկայական ավանդ է ներդրել Սպիտակի 1988թ. ավերիչ երկրաշարժի հետեւանքների վերացման գործում։ Քաղաքական գործիչը Հայաստանի մեծ բարեկամն էր, անկախության հռչակումից հետո ակտիվ մասնակցություն է ունեցել Հայաստանի եւ Ռուսաստանի միջխորհրդարանական կառույցների աշխատանքին՝ որպես Դաշնության խորհրդի անդամ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ