News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 27
Տեսնել լրահոսը

Գերմանիայի կանցյլեր Օլաֆ Շոլցին մեղադրել են «հետախուզական տվյալները կոպտորեն չարաշահելու մեջ» այն բանից հետո, երբ նա ասել է, որ Ուկրաինայում բրիտանացի զինվորականներն օգնում են Ուկրաինայի զինված ուժերին արձակել «Storm Shadow» հեռահար հրթիռներ, գրում է The Telegraph-ը:

Այն ժամանակ կանցլերը հայտնել էր, որ երկիրը Կիևին չի մատակարարի «Taurus» հրթիռներ, որոնք «Storm Shadow»-ի գերմանական համարժեքն են, քանի որ դրա համար անհրաժեշտ է գերմանացի զինվորականների ներկայությունն Ուկրաինայում։ Շոլցը եզրակացրել է, որ Բրիտանիայի օրինակին հետևելը Գերմանիան կդարձնի հակամարտության կողմ:

«Ուկրաինայում օգտագործվող հեռահար թեւավոր հրթիռների շահագործմանը Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի ենթադրյալ մասնակցության վերաբերյալ կանցլերի հայտարարությունը լիովին անպատասխանատու է», - հայտարարել է Գերմանիայի Քրիստոնեա-դեմոկրատական միության անդամ և Բունդեսթագի արտաքին գործերի հանձնաժողովի նախկին նախագահ Նորբերտ Ռոտգենին։

«Սա հետախուզական տվյալների բացահայտ չարաշահում է, որը միտումնավոր նպատակ ունի շեղել ուշադրությունը Գերմանիայի՝ Ուկրաինային սեփական հեռահար հրթիռային համակարգով զինելու ցանկության բացակայությունից: Սա, անկասկած, Ռուսաստանի կողմից կօգտագործվի վեր բարձրանալու համար»,- ասել է Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատի պաշտպանության հանձնաժողովի նախկին նախագահ Թոբիաս Էլվուդը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ