News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 27
Տեսնել լրահոսը

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մասնակցել է Անթալիայի դիվանագիտական ֆորումի բացման արարողությանը։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը։

Լուսանկարներում երևում է, որ Միրզոյանը ֆորումի բացման արարողության ընթացքում «ոտքի վրա» շփում է ունեցել մի շարք գործընկերների հետ, այդ թվում՝ Թուրքիայի նախկին արտգործնախարար, խորհրդարանի պատգամավոր Մևլութ Չավուշղօլուի, պաշտպանության նախկին նախարար, խորհրդարանի պաշտպանական հարցերի հանձնաժողովի ղեկավար Հուլուսի Աքարի, նախկին փոխնախագահ, խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ֆուաթ Օքթայի հետ։

Ավելի վաղ ֆորումի շրջանակում Հայաստանի արտգործնախարարը հանդիպում էր ունեցել Քուվեյթի ԱԳ նախարար Աբդալլահ Ալի Ալ-Յահյայի հետ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ