News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 27
Տեսնել լրահոսը

Ֆրանսիացի ֆերմերները կարող են  բողոքի նոր ցույցեր և շրջափակումներ կազմակերպել առաջիկա շաբաթներին, որպեսզի  ստիպեն կառավարությանը կատարել ոլորտին օգնելու իր խոստումները, կիրակի օրը հայտարարել է Ֆրանսիայի խոշորագույն ֆերմերների միության FNSEA-ի ղեկավարը:

Ամբողջ Եվրոպայում ֆերմերները շաբաթներ շարունակ բողոքում են  չափազանց խիստ բնապահպանական կանոնների, Եվրոպական միությունից դուրս էժան ներկրումների մրցակցության և աճող ծախսերի և ցածր եկամուտների  դեմ:

Արհմիության ղեկավար Առնո Ռուսոն հարցազրույց է տվել BFM TV-ին Փարիզի գյուղատնտեսական տոնավաճառի վերջին օրը և մարտի կեսերին Ելիսեյան պալատում նախագահ Էմանուել Մակրոնի՝  ֆերմերային արհմիությունների ներկայացուցիչների և այլ շահագրգիռ կողմերի հանդիպման նախաշեմին:

«Սպասել, որ ամեն ինչ կավարտվի 15 օրից, սխալ է։ Ֆերմերներին ինչ-որ կոնկրետ բան է պետք... Գուցե,  մի շարք գործողություններ ձեռնարկենք, որպեսզի համոզվենք, որ ամեն ինչ տեղի կունենա առաջիկա օրերին, ասել է Ռուսոն՝ չմանրամասնելով: «Ածուխն անթեղված է, սա դեռ վերջը չէ... Որոշ մարզեր ծրագրում են շարունակել բողոքի ակցիաները».

Փետրվարի 24-ին ֆրանսիացի ֆերմերների  մի խումբ  Մակրոնի այցից առաջ ներխուժել էր  Փարիզի գյուղատնտեսական ցուցահանդես՝ խափանելով տոնավաճառի մեկնարկը։

Անցյալ ամիս ֆրանսիացի ֆերմերները հիմնականում դադարեցրին իրենց բողոքի ակցիաները այն բանից հետո, երբ վարչապետ Գաբրիել Ատալը 400 միլիոն եվրոյի նոր միջոցառումներ խոստացավ:

Սակայն որոշ բողոքի ցույցեր վերսկսվել են, որպեսզի մեծացնեն ճնշումը կառավարության վրա՝ ֆերմերներին ավելի շատ օգնություն ցուցաբերելու և խոստումները կատարելու համար:



!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ