News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 15
Տեսնել լրահոսը

Գիտնականները պարզել են, որ 40 միլիոն տարեկան կետի բրածոն, որը ժամանակին համարվում էր բոլոր ժամանակների ամենածանր կենդանին, այժմ զիջում է   կապույտ կետին:

Սկզբնապես համարվում էր, որ հսկայական, 17 մետրանոց կետը, որը ենթադրաբար  շատ հաստ ոսկորներ է ունեցել, կշռել է մինչև 340 մետրիկ տոննա, ինչը համարժեք է 150 մեքենայի՝ իրար վրա դրված:

Սակայն ամերիկացի գիտնականներն այժմ նվազեցրել են նրա քաշը՝ ասելով, որ նա չէր կարողանա գոյատևել կամ նույնիսկ լողալ, եթե կշռեր այնքան, որքան նախկինում կանխատեսված էր:

PeerJ ամսագրում հրապարակված նոր ուսումնասիրության մեջ հնագույն կենդանին վերադարձվել է կշեռքի վրա և «նիհարել» մինչև հայտնի ամենամեծ կապույտ կետերի քաշի կեսը:

Բրածո կետի  կմախքը, որը հայտնի է որպես Perucetus colossus, նախկինում համարվում էր Երկրի վրա երբևէ ապրած ամենածանր կենդանին:

Հետազոտողների գնահատմամբ, այն ապրել է մոտ 39 միլիոն տարի առաջ և պատկանում է վաղ կետերի անհետացած խմբին, որոնք  կոչվում են բազիլոզավրիդներ:

Գիտնականները պարզել են, որ ամենածեր կենդանու ոսկորները անսովոր հաստ են եղել։

Պարզվել է, որ բրածո հսկա կետը՝ Perucetus colossus-ն ունի ինչպես ծավալուն ներքին ոսկորներ, այնպես էլ արտաքինից  ոսկրերի լրացուցիչ աճ․ վիճակ, որը կոչվում է պախիոստոզ, այն նաև նկատվում է որոշ ժամանակակից ջրային կաթնասունների մոտ, ինչպիսիք են լամանտինները:

Հիմնվելով մի շարք ենթադրությունների վրա՝ գիտնականները սկզբում հաշվարկել են, որ կետի մարմնի զանգվածը կազմում է մոտ 180 մետրիկ տոննա, սակայն առավելագույնը հասել է 340 մետրիկ տոննայի:

Ըստ այս հաշվարկների, Perucetus colossus-ը նույնքան ծանր է, որքան երբևէ հայտնի ամենամեծ կապույտ կետը, չնայած նրան, որ  զգալիորեն ավելի կարճ է՝ ընդամենը 17 մետր՝  համեմատած կապույտ կետերի հետ, որոնք կարող են հասնել անհավատալի 33 մետրի:

Այժմ հետազոտողները հաշվարկել են, որ 17 մետր երկարությամբ Perucetus colossus-ը իրականում կշռել է 60-ից 70 տոննա:

Նոր գնահատականների համաձայն, մինչև 20 մետրի հասած Perucetus-ը կարող է կշռել ավելի քան 110 տոննա, ինչը, այդուհանդերձ, դեռևս շատ ցածր է 270 տոննայանոց ամենամեծ կապույտ կետերից:

«Նոր քաշի դեպքում կետը հնարավորություն է ունեցել լողալ դեպի մակերևույթ և մնալ այնտեղ, սուզվելուց հետո  շնչելով և վերականգնվելով, ինչպես դա անում է կետերի մեծ մասը»,- հայտարարել են գիտնականները:



!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ