Դեռ 4 տարի առաջ մենք զգուշացրել ենք, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացն առանց Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների որոշակի համաձայնության առաջ չի գնալու, եւ Թուրքիայի հայտարարությունը, թե մենք իբր, առանց նախապայմանների գնում ենք հարաբերությունների կարգավորման, փաստացի ՀՀ իշխանությունը, ի դեմս Ռուբեն Ռուբինյանի, խոստովանեց, որ Թուրքիան ունի նախապայմաններ եւ չի կատարում խոստացված քայլերը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը:
«Ռուբեն Ռուբինյանը թե առանձին իր զրույցնելու, թե CNN Turk-ին տված հատուկ հարցազրույցում բավականին մանրամասն եւ շատ կոնկրետ Թուրքիային մեղադրեց պայայմանավորվածությունը չկատարելու, սահմանները բացելու եւ հարաբերությունները կարգավորելու համար քաղաքական կամքի բացակայության մեջ: Ուրախալի էր, որ վերջապես 4 տարի անց Հայաստանի իշխանությունները հասկացան ինչն ինչումն է:
Իսկ գործընթացն առաջ չի գնում, քանի որ Թուրքիան սպասում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորմանը, ինչ-որ համաձայնագրի: Քանի դեռ դա չի կնքվել, Թուրքիան խուսափում է Հայաստանի հետ իրական սահմանների բացման եւ իրական հարաբերությունների կարգավորման գործընթացից»,-ասաց թուրքագետը: