News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 27
Տեսնել լրահոսը


Ես Հայաստանի մեծարգո վարչապետին ներկայացել եմ այն ջանքերը, որոնք Եգիպտոսը գործադրում է Գազայի օկուպացված հատվածում, ինչպես նաև արևմտյան ափում հրադադարի հասնելու համար, որով հնարավորություն կստեղծվի պաղեստինյան հիմնահարցում ինքնավար Պաղեստինի Հանրապետության ձևավորմանը 1967 թվականի հունիսի 4-ի սահմանագծի հիման վրա և նրա մայրաքաղաքը կլինի Արևելյան Երուսաղեմը: Այս մասին այսօր՝ մարտի 5-ին, Կահիրեում, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո իր հայտարարության մեջ նշել է Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախագահ Աբդել Ֆաթթահ աս-Սիսին:

Նա նաեւ նշել է. «Անհրաժեշտ է տարածաշրջանում խաղաղություն հաստատել` պատերազմի և ավերածությունների փոխարեն: Ինչպես նաև այս բանակցությունների ընթացքում հաստատել ենք Եգիպտոսի աջակցությունը ցանկացած նախաձեռնությունների, որոնք ձգտում են խաղաղության և կայունության հաստատմանը Հարավային Կովկասի տարածաշրջանում:

Մենք մեր ամբողջական աջակցությունն ենք հայտնում երկխոսությանը և բանակցային պրոցեսին` ձգտելով համապարփակ, արդարացի խաղաղության հաստատմանը: Սա կստեղծի նոր փուլ` աճի և զարգացման, ինչը կծառայի տարածաշրջանի ժողովուրդների շահերին:

Խոսքիս վերջում ցանկանում եմ կրկին ողջունել Հայաստանի Հանրապետության մեծարգո վարչապետի այցը Եգիպտոս: Ես իմ հույսն եմ հայտնում, որ այս այցով կլինի շատ կարևոր քայլ, որպեսզի երկու բարեկամ երկրների միջև բոլոր ոլորտներում ամրապնդվի և հզորանա համատեղ համագործակցությունը, ինչը կհարստացնի հարաբերությունները և պատմական կապերը, որոնք համախմբում են երկու երկրների ժողովուրդներին: Շնորհակալություն, մեծարգո պարոն վարչապետ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Միշելի խորհրդականը կփոխարինի Տոյվո Կլաարին և կզբաղվի Երևանի և Բաքվի հարաբերությունների կարգավորմամբ
Գրոնոն իր պարտականությունների իրականացմանը կանցնի 2024 թվականի սեպտեմբերի 1-ից
Պատերազմին մնացել է հաշված ամիսներ. Այս տարվա աշունը վերջինը կլինի Փաշինյանի համար որպես վարչապետ. Արամ Պետրոսյան
Փոխանակ Հայաստանը փորձեր հարթել հարաբերությունները ՌԴ-ի հետ, սխալները...
Չենք կարող թույլ տալ, որ COP29-ն անցնի Բաքվում հայ գերիների առկայության պայմաններում. Լուիս Մորենո Օկամպո
Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն անդրադարձել է իր նախաձեռնությանը, որով աշխարհի հայերին կոչ է...
Խաղաղության պայմանագրի` Հայաստանի պատասխան առաջարկները մշակման փուլում են. ԱԳՆ խոսնակ
Երևանն ու Բաքուն տևական ժամանակ է՝ բանակցում են խաղաղության պայմանագրի...
Ալիևը հասկանում է՝ որոշ ժամանակ հետո հայ ժողովուրդը չի հաշտվելու Բաքվի և Նիկոլի համատեղ ավանտյուրայի հետ. Զաքարյան
ԵԱՀԿ ՄԽ շարունակում է մնալ միակ պաշտոնական ձևաչափը, որն իրավասություն ունի ցանկանացծ պահի անդրադառնալ Արցախյան...
Հայաստանը միջազգային առեւտրի սեղանին չունի խաղաքարտ ու գործիքակազմ, իսկ Ադրբեջանն ունի. Արամ Մանուկլյան
Ադրբեջանը ռուսական վառելիքի է արտահանում Եվրոպա, 100 միլիոնավոր դոլարների նավթ է գնում Եվրոպա, ադրբեջանական գազի շուրջ 30  տոկոսը...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ