News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 15
Տեսնել լրահոսը


Ես կարծում եմ, որ Ռուսաստանի քայլերը Հայաստանի նկատմամբ ավելի շուտ կրելու են քաղաքական եւ ոչ թե տնտեսական բնույթ։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է ՀՀ ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանը։

Նա վստահություն է հայտնել, որ Հայաստանում գերագնահատում են իրենց դերը Ռուսաստանի համար, ինչի մասին վկայում են նաեւ տնտեսական տվյալները։ Արամյանը նշել է, որ Ռուսաստանն ունի այլ ընդունելի այլընտրանքներ հանձինս Ղազախստանի, Թուրքիայի եւ այդ նույն Վրաստանի։ Նրա խոսքով՝ իսկ Հայաստանը չափակից այլընտրանք չունի։ «Ռուսաստանի հետ հարաբերությունների վատացումը նշանակում է գործազրկություն եւ ծանր սոցիալական վիճակ։ Մարդիկ առանց այդ էլ Հայաստանում, որոնք ցածր ու միջին եկամուտ ունեն, ավելի վատ են ապրում, քան մինչեւ 2018թ.։ Եթե մարդիկ հուսով են, որ գազի փոխարեն փայտ կվառեն, ապա դա նանակում է, որ արդյունաբերությունում եւ գյուղատնտեսությունում խնդիրներն ավելի կխորանան»,- նշել է նախկին նախարարը՝ իշխանություններին կոչ անելով նշել, թե ինչով են փոխարինելու Ռուսաստանի հետ համագործակցությունն էներգետիկայի, արտահանման, տուրիզմի ոլորտներում։

Նրա համոզմամբ՝ Ռուսաստանի հետ առճակատման մակարդակի հնարավոր աճը բացասաբար կանդրադառնա նաեւ Հայաստան զբոսաշրջային հոսքերի վրա։ «Տրանսֆերտների մասով եւս մենք կապված ենք Ռուսաստանի հետ։ Իսկ եթե Ռուսաստանը սահմանափակումներ մտցնի, ի՞նչ կանեն Հայաստանի իշխանությունները։ Արեւմուտքը խոստումներ է տվել, որոնք կարող են փոխհատուցե՞լ այդ բոլոր կորուստները։ Օինակ, Վրաստանին նման աջակցություն ցուցաբերվել է։ Ինչ վերաբեում է Հայաստանի իշխանությունների հայտարարությանը Եվրամիություն մուտքի հայտ ներկայացնելու մասին, ապա դրա համար ժամանակ է պետք եւ լուրջ ջանքեր, շատ դժվար է հատնվել եվրոպական շուկայում, դա լուրջ ծախսեր է պահանջում։ Իշխանությունները պետք է կշռադատված որոշումներ ընդունեն»,- ընդգծել է Արամյանը։

Նրա կարծիքով՝ ռուսական գազն իրանականով փոխարինելը այդքան էլ հեշտ չէ, ինչպես կարող է թվալ, քանի որ գոյություն ունի գազատարի թողունակության խնդիր, որպեսզի հնարավոր լինի ավելացնել ծավալներն այն մակարդակի, որն ապահովում է Ռուսաստանը։ «Դա յոթ անգամ ավելի է, քան մատակարարում է Իրանը։ Եթե անգամ Իրանը պատրաստ է ավելացնել գազի մատակարարումները, ապա ի՞նչ գնով։ Եթե տեսականորեն խոսենք Ադրբեջանի մասին, ապա նա, բնականաբար, փոխարենը կառաջադրի լրացուցիչ պահանջներ։ Նաեւ վտանգավոր է, եթե լինեն քայլեր ատոմային էներգիայի ոլորտում Ռուսաստանի հետ համագործակցության մեջ»,- նշել է նախկին նախարարը։

Նա կոչ է արել փնտրել հավասարակշռված մոտեցում թե՛ Ռուսաստանի, թե՛ Արեւմուտքի հետ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռուս սահմանապահները պատրաստվում են դուրս գալ Երասխից. գյուղապետ
Սահմանային կետում այս պահին շարժ կա, նախապատրաստական աշխատանքներ են ընթանում...
«Զվարթնոց» օդանավակայանում ՌԴ ԱԴԾ սահմանային անցակետն առաջիկայում կփակվի. Բորտնիկով
Միաժամանակ, նա ընդգծել է, որ ռուս սահմանապահները մնում են երկրում և հայկական կողմի խնդրանքով կհսկեն Թուրքիայի և Իրանի հետ սահմանը...
Հայաստանը համարյա ամենագլխավոր ձեռքբերողն է ԵԱՏՄ ինտեգրման շրջանակում. Կոպիրկին
Հայաստանը համարյա ամենագլխավոր ձեռքբերողն է...
Ռուս սահմանապահները Ներքին Հանդում էլ չեն հսկում անցուդարձը, հավաքել են մալուխները
Ռուս սահմանապահներն այս տարածքներում տեղակայվել էին 44-օրյա պատերազմից հետո՝ Հայաստանի կառավարության նախաձեռնությամբ...
Ի՞նչ է խնդրել Փաշինյանը Պուտինին. Սա ի՞նչ շիլափլավ է. Էդմոն Մարուքյան
Սա Հայաստանում ներկայացվում է որպես հաղթանակ, մեծ ձեռքբերում...
«Փաստ». Ռուսաստանի հետ հարաբերությունների աշխարհաքաղաքական ենթատեքստերը
Սակայն պարզ է, որ ռուսական գազը շատ հանգիստ կարող է հայտնվել Եվրոպայում։ Բացի այդ, Ադրբեջանը...
Ամենաշատ