News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 04
Տեսնել լրահոսը


ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգին եմ ներկայացրել Հարավային Կովկասում կայունություն եւ խաղաղություն հաստատելու Հայաստանի կառավարության տռեսլականն ու մոտեցումները: Այս մասին այսօր՝ մարտի 19-ին, Երեւանում, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանը, մասնավորապես, նշեց. «Վերահաստատում եմ բազմիցս հնչեցրած պատրաստակամությունը կարգավորելու Ադրբեջանի հետ հարաբերությունները բարձրագույն մակարդակում համաձայնեցված երեք սկզբունքների հիման վրա: Այն է՝ միմյանց տարածքային ամբողջականության ճնաչում Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա, համաձայն Ալմա-Աթայի հռչակագրի Հայաստան-Ադրբեջան միջպետական սահմանի սահմանազատում վերականգնելու համար 1991 թվականի ԽՍՀՄ փլուզման պահին գոյություն ունեցած սահմանը երկու հանրապետությունների միջեւ, ինչպես նաեւ տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակումը՝ դրանց անցման երկրների ինքնիշխանության եւ իրավազորության հարգմամբ, հավասարության եւ փոխադարձության սկզբունքների հիման վրա:

Վերջինիս առնչությամբ ներկայացրել եմ նաեւ թեմայի վերաբերյալ մեր պատկերացումներն ամբողջացնող «խաղաղության խաչմերուկ» նախագիծը: Ակնկալում ենք միջազգային հանրության, այդ թվում ՆԱՏՕ-ի հաստատակամ աջակցությունը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության գործընթացին հայտնի եւ երկուստեք համաձայնեցված սկզբունքների հիման վրա, ինչպես նաեւ հարկադրանքի եւ սպառնալիքի քաղաքականության միանշնակ մերժումը:

Գլխավոր քարտուղարին ներկայացրել եմ նաեւ 1991 թվականի Հայաստան-Ադրբեջան սահմանագծից զորքերի հայելային հետքաշման, սպառազինությունների փոխադարձ վերահսկման,  չհարձակման պայմանագրի ստորագրման առաջարկները, որոնք դրական արձագանք չեն ստացել պաշտոնական Բաքվից մինչեւ օրս»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Այս պահին Տավուշի հատվածի համար էր ֆիքսված 1976 թվականի քարտեզներով սահմանազատում իրականացնելը. Արայիկ Հարությունյան
Հարցին՝ կա՞ն այլ քարտեզներ, նա պատասխանեց. «Ես այլ տեղեկություն չունեմ...
Բայրամովը Բոնոյին ներկայացրել է տարածաշրջանում իրավիճակի ադրբեջանական ընկալումը
Ադրբեջանցի նախարարն ընդգծել է, որ սահմանազատման հանձնաժողովների միջև վերջերս ձեռք բերված պայմանավորվածությունը...
Դա շատ պարզ լուծվելիք խնդիր է. Սերժ Սարգսյանը՝ հայ-ադրբեջանական խնդրի լուծման մասին
Կա միջազգային փորձ, կան միջազգային ատյաններ, եւ եթե Հայաստանը չհրաժարվեր այս երկու հանգամանքից, ապա բոլորովին այլ կերպ կլիներ...
Ես վաղուց դադարել եմ արձագանքել Բաքվի գործողություններին, որովհետեւ պատասխանատուն այսօր ուրիշ մարդ է. Սերժ Սարգսյան
Սրանից 2-3 տարի առաջ, երբ արձագանքում էինք, այնտեղ շատ կոնկրետություն կար կոնկրետ իմ նկատմամբ: Իսկ հիմա ի՞նչ արձագանքենք, իմաստը ո՞րն է: Մեր ասածն Ադրբեջանի համար որեւէ նշանակություն...
Բաքվին և Երևանին ստիպում են խաղաղության պայմանագիր կնքել արևմտյան հարթակներում. Բելոուսով
ՆԱՏՕ-ն ձգտում է ամրապնդել իր դիրքերը Կովկասում...
Բլինկենն ու Ֆիդանը քննարկել են Հարավային Կովկասում խաղաղության պահպանման հնարավորությունները
Բլինկենը հանդիպման մասին գրառում է կատարել նաև X-ի իր միկրոբլոգում...
Ամենաշատ