News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 27
Տեսնել լրահոսը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ այաթոլլահ Սեյեդ Ալի Խամենեիին և Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիին՝ Նոուրուզի առիթով:

Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդին ուղղված ուղերձում նշված է.

«Իմ անկեղծ շնորհավորանքներն եմ հղում Ձեզ իրանական Ամանորի՝ Նոուրուզի կապակցությամբ: Թող գալիք տարին հարևան և բարեկամ Իրանի ժողովրդի համար նշանավորվի բացառիկ հաջողություններով ու խաղաղությամբ։ Գոհունակությամբ կարող եմ արձանագրել, որ փոխադարձ հարգանքի ու շահերի համադրման մթնոլորտում զարգացող Հայաստան-Իրան հարաբերությունները շարունակում են իրենց անշեղ ընթացքը:

Լիահույս եմ, որ լիարժեքորեն օգտագործելով մեր երկկողմ հարաբերություն¬ներում առկա մեծ ներուժը՝ ընթացիկ տարում կհասնենք փոխգործակցության նոր հորիզոնների՝ ի նպաստ երկու բարեկամ ժողովուրդների բարեկեցության և տարածաշրջանային կայունության: 

Առիթը պատեհ համարելով՝ մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և արևշատու¬թյուն, իսկ Իրանի ժողովրդին՝ հարատև բարօրություն»։            

Իրանի նախագահին ուղղված ուղերձում ասված է.

«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Իրանի ժողովրդին բնության զարթոնքի և գարնանամուտի տոնի՝ Նոուրուզի առթիվ։ Մաղթում եմ, որ նոր տարին հարևան և բարեկամ Իրանի Իսլամական Հանրապետության համար լինի անխախտ խաղաղության և նորանոր ձեռքբերումների տարի։

Մեր կառավարությունն ու ժողովուրդն առանձնահատուկ կերպով են կարևորում փոխադարձ հարգանքի և վստահության վրա խարսխված Հայաստան-Իրան հարաբերությունները:

Համոզված եմ, որ համատեղ ջանքերի շնորհիվ ամենակարճ ժամանակահատվածում նոր լիցք կհաղորդենք երկկողմ հարաբերությունների հարուստ օրակարգին, և կկենսագործվեն ինչպես ընթացիկ, այնպես էլ նախանշվող բազում ծրագրեր:

Առիթը պատեհ համարելով՝ մաղթում եմ Ձեզ նորանոր ձեռքբերումներ և հաջողություններ, իսկ բարեկամ իրանցիներին՝ խաղաղություն և բարօրություն»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանում Իրանի դեսպանը հերքել է Թեհրանի և Երևանի միջև ռազմական համաձայնագրի կնքման մասին լուրերը
Սոբհանին նման լուրերի հրապարակման նպատակը համարել է ազդել Իրանի և տարածաշրջանի երկրների միջև...
ՊՆ-ն հերքում է Իրանի հետ 500 միլիոն դոլարի սպառազինության ձեռքբերման պայմանագիր ստորագրելու լուրը
Հարցին, թե ինչպես կմեկնաբանեն Iran International կայքի տարածած այն...
Առաջիկայում իրանական գազի արտահանումը Հայաստան կկրկնապատկվի. Իրանի դեսպան
Մեզ հաջողվեց գրեթե վերջնական փուլ բերել նաև Հայաստանից Իրան էլեկտրահաղորդման երրորդ գիծը, որը...
Եղիազար Վարդանյանը Իրանի դեսպանի հետ քննարկել է ՀՀ-ում շինարարությանը իրանական ընկերությունների մասնակցության հարցը
Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը հյուրընկալել է…
Ռուբինյանն ու Մեհդի Սոբհանին քննարկել են Հայաստան-Իրան երկկողմ օրակարգի եւ տարածաշրջանային անվտանգությանը հարցերը
Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել Հայաստան-Իրան երկկողմ օրակարգի եւ տարածաշրջանային կայունությանն ու անվտանգությանը վերաբերող…
Ռուբինյանը Սանկտ Պետերբուրգում հանդիպել է ԻԻՀ Մեջլիսի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆի հետ
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հուլիսի 11-ին Սանկտ...
Ամենաշատ