News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

Իսրայելցի զինվորականները «Աշ-Շիֆա» հիվանդանոցային համալիրում ստուգումների ժամանակ գտել են 3 մլն դոլար կանխիկ գումար։ Այս մասին տեղեկացրել է բանակի մամուլի ծառայությունը։

Նրա տեղեկացմամբ՝ փողերը գտնվել են իսրայելական բանակի ծառայողների կողմից։ «Խուզարկությունների ժամանակ հայտնաբերվել է 11 մլն շեքել (մոտ 3 մլն դոլար) ամերիկյան դոլարներով եւ հորդանանյան դինարներով՝ նախատեսված ահաբեկչության ֆինանսավորման համար»,- հայտնել են մամուլի ծառայությունում։

Այստեղ ավելացրել են, որ զինվորականները հիվանդանոցի կողքի անցակետով բաց են թողել Գազայի 3,7 հազար բնակչի, որոնցից 300-ին ձերբակալել են ահաբեկչությանը հանցակցության կասկածանքով։ Նրանց մեջ կան «բարձր կարգի տասնյակ ահաբեկիչներ»։

Անցած գիշեր իսրայելցի զինվորականները համակարգել են այդ շրջան հումանիտար օգնության եւ վառելիքի առաքումը տեղի բնակչության կարիքների համար, նշել են մամուլի ծառայությունում։ Տեղ է հասցվել մոտ 1,8 հազար լիտր ջուր եւ 3,8 տոննա սննդամթերք ու վառելիքով բեռնատար։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հըզբոլլահ»-ը հայտարարել է իսրայելական հարվածի հետևանքով իր հրամանատարներից մեկի մահվան մասին
«Հըզբոլլահ»-ի նշված անդամը ղեկավարել է խմբավորման ցամաքային զորքերը Ջուայա շրջանում...
Իսրայելը եւ ՀԱՄԱՍ-ը հազիվ թե մինչեւ տարեվերջ կարգավորեն հակամարտությունը. Politico
Բայդենի վարչակազմը կասկածում է, որ Իսրայելը եւ ՀԱՄԱՍ-ը կկարգավորեն հակամարտությունը մինչեւ տարեվերջ...
Իսրայելական բանակը ոչնչացրել է Ռաֆահի ենթակառուցվածքի ավելի քան 70%-ը. Լրատվամիջոց
Քաղաքապետը նաև ընդգծել է, որ Ռաֆահ քաղաքի ավելի քան 70%-ը և նրա ենթակառուցվածքները ավերվել են ուժեղ...
Իսրայելը կարող է «Հեզբոլլահ»-ի հետ լայնածավալ պատերազմի մեջ ներքաշվել. NYT
Իսրայելը լիբանանյան կուսակցության հետ «ռիսկային խաղ է խաղում»...
Բայդենի վարչակազմը հիասթափված է Գազայում լողացող նավամատույցի նախագծից. NYT
Նավամատույցի շահագործման նույնիսկ համեստ նպատակները, հավանաբար, չեն իրականացվի...
Իրանի արտգործնախարարի ԺՊ-ն ադրբեջանցի գործընկերոջն ասել է Գազայում պատերազմի դադարեցման անհրաժեշտության մասին
Իր ուղերձում Բաղերին հույս է հայտնել, որ իսլամական ումման ականատես կլինի Գազայի հատվածում ռազմական հանցագործությունների և ցեղասպանության ավարտին...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ