News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 12
Տեսնել լրահոսը

ԽՍՀՄ և Ռուսաստանի ձիասպորտի ֆեդերացիայի նախկին նախագահ Միխայիլ Բուդյոննին մահացել է 79 տարեկան հասակում, մահվան պատճառները չեն նշվում։

«Ցավով հայտնում ենք ԽՍՀՄ և Ռուսաստանի ձիասպորտի ֆեդերացիայի նախկին նախագահ Միխայիլ Սեմենովիչ Բուդյոննիի մահվան մասին։ Կրքոտ ձիավար և տաղանդավոր մենեջեր լինելով նա աջակցել է ձիասպորտի զարգացմանը երկրի համար ամենադժվար տարիներին և խթանել ռուս մարզիկների ելույթները համաշխարհային ասպարեզում»,- ուրբաթ հաղորդվում է ֆեդերացիայի կայքում:

Միխայիլ Բուդյոննին ԽՍՀՄ մարշալ, քաղաքացիական պատերազմի ժամանակ Կարմիր բանակի 1-ին հեծելազորային բանակի հրամանատար Սեմյոն Բուդյոննիի որդին է։ Միխայիլ Բուդյոննին ղեկավարել է ձիասպորտի ֆեդերացիան 1984-1993 թվականներին։ 1990-1995 թվականներին եղել է Ձիասպորտի միջազգային ֆեդերացիայի բյուրոյի անդամ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ