News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 15
Տեսնել լրահոսը

«Միջազգային և համեմատական իրավունքի հայկական կենտրոնը» (նախագահ՝ Սիրանուշ Սահակյան),  Հայ դատի համակարգում գործող «Արդարադատության և մարդու իրավունքների հայկական իրավական կենտրոնի» հովանու ներքո, 2024թ․ մարտի սկզբին պաշտոնապես հայ ութ զինվորականների գործեր է ներկայացրել ՄԱԿ-ի հարկադիր կամ ակամա անհետացածների հարցերով աշխատանքային խմբին։ ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ բոլոր գործերը ներկայացվել են տուժողների ընտանիքների հետ համագործակցաբար։

ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի կողմից ստեղծված հիշյալ աշխատանքային խմբի մանդատը ներառում է մարդկանց անհետացումների մանրակրկիտ հետաքննություն՝ բացահայտելու վերջիններիս անհետացման հանգամանքները, ինչպես նաև մեղավորներին պատասխանատվության ենթարկելու իրավական հիմքի ձևավորում։

Ներկայացված գործերից յուրաքանչյուրում տուժած զինվորական անձինք եղել են կամ զորակոչված, կամ կամավոր զինծառայողներ։ Ցավոք, որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում հայտնաբերված աճյունները չեն նույնականացվել որպես անհայտ կորած անձանց մասունքներ։

Ներկայացված գործերին կցվել են անհետ կորած անձանց ծառայակիցների բազմաթիվ վկայություններ, որոնք ի ցույց են դնում ադրբեջանական զինված ուժերի ահաբեկչական բնույթն ու պատերազմական հանցագործությունները։ Վկայություններ կան զինծառայողներից մեկի անձնուրաց վարքի մասին, ով, առաջնահերթություն տալով իր վիրավոր ծառայակիցներին բուժօգնություն ցուցաբերելուն, հրաժարվել է դրանից և ներկայումս համարվում է անհետ կորած։

«Հայկական իրավական կենտրոնը» ու «Միջազգային և համեմատական իրավունքի հայկական կենտրոնը» շարունակում են աշխատանքը հայ ռազմագերիների, անհետ կորած անձանց, ինչպես նաև կատարած պատերազմական հանցագործությունների համար Ադրբեջանին պատախանատվության ենթարկելու ուղղությամբ։

Հասկանալի պատճառով, վերոգրյալի մասին տեղեկատվությունն իր բնույթով բավական զգայուն է և Հայ դատի համակարգի կողմից նման նյութերի վերաբերյալ հաղորդագրությունների տարածումն իրականացվում է ըստ նպատակահարության՝ տարբեր ուղղություններով մեկնարկած գործընթացները չվնասելու նկատառումով։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեի եզրահանգումները Ադրբեջանի կողմից՝ իր պարտավորությունների կատարման վերաբերյալ
ՄԱԿ Խոշտանգումների դեմ կոմիտեն 2024թ. մայիսի 10-ին հրապարակել է Ադրբեջանի կողմից ՄԱԿ Խոշտանգումների դեմ կոնվենցիայի ներքո...
Նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետը չի ենթադրում, որ ՌԴ ԱԴԾ ուժերը պետք է տեղում լինեն. Փաշինյան
Այսօր նոյեմբերի 9-ի հայտարարության ոչ մի կետ չի գործում...
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Գլխավոր դատախազը նախ հիշեցրեց, որ երկու անգամ ՌԴ գլխավոր դատախազի աջակցությամբ և միջնորդությամբ հանդիպում է ունեցել Ադրբեջանի գլխավոր…
Պատերազմում պարտության պատճառներից մեկն այն է, որ այդ օրերին պաշտոնյաների կանայք առևտուր են կատարել քաղաքներում․դատախազ
Հայաստանի դեմ ագրեսիայի մասով երկու վարույթ ունենք՝ 44-օրյա պատերազմի հետ…
Քյոխը առաջին անգամ փակագծեր է բացում 44-օրյա պատերազմի ընթացքի մասին
44-օրյա պատերազմի ժամանակ, երբ հակառակորդին հաջողվել զորամասի հարեւանությամբ գտնվողն Թալիշ բնակավայրն ամբողջությամբ գրավել, վերադաս...
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ