Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտնել է, որ իր աշխատակիցներից մեկը երեքշաբթի Սիրիայում զոհվել է ավիահարվածից։
ԱՀԿ-ն հայտնել է, որ Դեյր էզ Զորի ինժեներ Էմադ Շեհաբը սպանվել է երեքշաբթի վաղ առավոտյան, երբ նրա շենքը հայտնվել է շրջանի մի շարք ավիահարվածների թիրախում:
Շեհաբը քաղաքում ջրի, սանիտարական և հիգիենայի գծով ԱՀԿ համակարգողն էր:
«Նրա վաղաժամ մահն ակնառու հիշեցում է Սիրիայի ժողովրդի շարունակական բռնության և տառապանքի մասին: Նրան շատ կկարոտենք»,- նշել է ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը X-ի միկրոբլոգում արված գրառման մեջ։