News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

Շատ ճշգրիտ տնտեսական օրակարգը այսօր շատ կարեւոր է Հայաստան-Արեւմուտք երկխոսության համատեքստում: Այս մասին, այսօր՝ մարտի 28-ին, ՀՀ ԱԺ-ում հրավիրված մամուլի ասուլիսին նշեց «Եվրանեսթ» ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Մարիա Կարապետյանը:

«Երբ խոսում ենք տնտեսության մասին, պետք է նկատի ունենաք, որ սա նաեւ անվտանգության կարեւոր բաղադրիչ է: Հայաստանին արտաքին անվտանգության տեսանկյունից նետվող մարտահրավերները այդ թվում նաեւ տնտեսական են, եւ կարեւոր է, որ մենք նախահարձակ սկսենք զբաղվել սրանով, որքան հնարավոր է ինտենսիվ, որովհետեւ Հայաստանին անհրաժեշտ է դիվերսիֆիկացնել նաեւ իր շուկաները:

Այստեղ իհարկե, մենք կանկնկալեինք Հայաստանի տնտեսվարողների ընդառաջ քայլերը, այդ թվում ապրանքների որակի, ստանդարտների բարձրացման ուղղությամբ, որպեսզի այդ շուկաները ՀՀ արտադրողների համար դառնան հասանելի: Սա ուղիղ կապ ունի անվտանգության հետ թե գեներացված եկամուտների միջոցով մեր անվատնգային կարիքները հոգալու առումով, թե ներդրումային միջավայրի միջոցով անվտանգային հավելյալ երաշխիքներ ՀՀ-ի համար  ստեղծելու առումով»,-ասաց նա՝ հույս հայտնելով, որ ապրիլի 5-ին, Հայաստան-ԵՄ-ԱՄՆ սպասվող հանդիպմանը կքննարկվեն նաեւ անվտանգությանը ուղիղ վերաբերող հարցեր եւ Հայաստան-Ադրբեջան կարգավորմանը նպաստելուն վերաբերող հարցեր:

Մարիա Կարապետյանը հայտարարեց, որ այս պահին ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց չի քննարկվում:

Իր հերթին, ՔՊ-ական պատգամավոր Բաբկեն Թունյանն ասաց, որ Հայաստանի համար շատ կարեւոր է արտահանման դիվերսիֆիկացումը, իսկ դրա համար տնային աշխտանքի ամենակարեւոր բաղադրիչը սեփական արտադրանքի որակը բարձրացնելն է եւ համապատասխանեցնելը այն շուկաներին, որտեղ ուզում ենք արտահանել մեր արտադրանքը. «Դրա համար պետք է գիտելիքի, ստանդարտների, օրենսդրության բարելավում, նաեւ որոշակի աշխատանք տնտեսվարողների հետ: Մենք հիմա այդ ուղղությամբ շարժվում ենք: Քանի որ ԵԱՏՄ անդամ ենք, ավելի շատ ինտեգրված ենք ԵԱՏՄ-ին, բայց անգամ այդ պարագայում մեզ համար անհրաժեշտություն է մեր արտահանման ճանապարհները դիվերսիֆիկացնել: Մեզ համար ոչ թե Եվրոպական շուկայի դռներն են փակ, այլ մենք աշխատանք։ ունենք անելու, որպեսզի եվրոպական շուկային առաջարկելու բան ունենանք: Այստեղ ԵԱՏՄ-ից դուրս գալու հարցը չէի հակադրի ԵՄ շուկային ինտեգրվելու հարցին»,-ասաց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թաիլանդը պատրաստակամություն է հայտնել սկսել ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունները
Այն կավելացնի երկկողմանի առևտրի ծավալները և ապագայում ճանապարհ կհարթի Հարավարևելյան Ասիայի երկրների ասոցիացիայի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի համաձայնագրի համար
Հայաստանը ԵԱՏՄ-ից ամենաշատ օգուտներն է ստանում, դա հաշվարկված է. Լավրով
Հայաստանի տնտեսության 35%-ն իրականացվում է կազմակերպությանը մասնակցությամբ...
Այսուհետ հայ ոսկերիչները կկարողանան ԵԱՏՄ ողջ տարածքում իրենց արտադրանքն առանց լրացուցիչ վարչարարության  շրջանառել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 11-ի նիստում սահմանեց ՀՀ տարածքում թանկարժեք մետաղների արտադրություն, թանկարժեք քարերի մշակում, թանկարժեք...
Իրանի դեսպանը հայտարարել է ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ ստանալու երկրի շահագրգռվածության մասին
Հետագայում, որպես [մերձեցման] առաջին փուլ, մենք ցանկանում ենք դիտորդ դառնալ [ԵԱՏՄ-ի հետ], այնուհետ...
ԱՄՆ-ի հետ Երևանի համագործակցությունն ուղղված չէ ԵԱՏՄ-ի դեմ. Մհեր Գրիգորյան
Հայաստանի Հանրապետությունը հայտարարեց իր առևտրատնտեսական կապերն էլ ավելի դիվերսիֆիկացնելու...
«Դեռ որոշում չկա». Հայաստանը քննարկում է ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովին մասնակցել-չմասնակցելու հարցը
Նա նշեց, որ երբ որոշում լինի` այդ որոշման վերաբերյալ լրացուցիչ հայտարարություն կլինի...
Ամենաշատ