News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Մարտի 28-ին, ժամը 10:48-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Թումանյան փողոցում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա, առկա է ընկնելու վտանգ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Այս մասին ՆԳՆ փրկարար ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Փրկարարները մասնատել են ծառի ճյուղը և տեղափոխել անվտանգ տարածք:

Տպել
Ամենաշատ