News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 15
Տեսնել լրահոսը

Մարտի 28-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Քրեական ոստիկանության գլխավոր վարչություն է դիմել Երևանի բնակիչ 42-ամյա Տիգրան Գ.-ն և հայտնել, որ ինքը Ազատության պողոտա 1/43 հասցեում իրականացնում է 4  և 5-հարկանի բազմաբնակարան շենքերի շինարարություն և նշված շինարարության հարևանությամբ՝ փողոցի մյուս կողմում է գտնվում Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի առանձնատունը, հաղորդում է Shamshyan.com-ը:

Տիգրան Գ.-ն ոստիկաններին հայտնել է, որ մարտի 25-ին Գ. Բեգլարյանն ու ևս 2 հոգի իրեն հրավիրել են Գ. Բեգլարյանի առանձնատան տարածք, որտեղ տևական ժամանակ զրույց է տեղի ունեցել նրանց միջև ու Գագիկ Բեգլարյանը նշել է, որ կառուցվող շենքի 4-րդ հարկի բնակարանի տեսարանը բացվում է դեպի իր առանձնատան տարածք, որտեղից ակնհայտ տեսանելի է իր տան անցուդարձը, ինչից հետո իր և ընկերության մյուս համասեփականատիրոջ, ով ըստ կայքի տեղեկությունների, բնակվում է Միացյալ նահանգներում, հասցեներին Գ. Բեգլարյանն ու նրա մոտ գտնվող մարդիկ հնչեցրել են հայհոյանքներ, ինչպես նաև իր կյանքին և առողջությանը վնաս հասցնելու սպառնալիքներ։

Փաստաթղթեր են ձևակերպվել քրեական ոստիկանությունում, որոնք փոխանցվել են Քննչական կոմիտե՝ հետագայում քրեական վարույթ հարուցելու հարցը քննարկելու համար։

Կայքի տեղեկություններով՝ Տիգրան Գ-ն ոստիկաններին հայտնել է որ ինքն աշխատում է շինարարական ընկերությունում որպես տնօրեն։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ֆրանսիայում հարձակվել են բանտային մեքենայի վրա. բանտարկյալը փախել է, բանտի երկու աշխատակից՝ սպանվել
Մեքենան հարձակման է ենթարկվել Ռուանում դատավարությունից հետո «Ճանճ» մականունով բանտարկյալ Մոհամեդ Ամրային Էվրյո բանտ տեղափոխելիս...
Մրգավան գյուղում Toyota-ն դուրս է եկել երթևեկելի հատվածից և կողաշրջվել
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և մոտեցրել ավտոքարշակին…
Ահազանգ. Սախարովի հրապարակից արգելանքի վերցվելիս քաղաքացի Կարեն Գևորգյանը ստացել է ոտքի կոտրվածք
Վստահ ենք, որ այս խայտառակ դեպքը հնարավոր է դարձել, քանի որ նախորդող և ոչ մի դեպքով որևէ «կարմիրբերետավոր» պատասխանատվության չի ենթարկվել, և այդ…
Մեքենայում «Մակարով» տիպի լիցքավորված ատրճանակ կար
39-ամյա տղամարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Շիրակի մարզային...
Ռուսաստանի Գերագույն դատարանը հրաժարվել է փոխել 25 տարվա ազատազրկման դատապարտված Կարա-Մուրզայի պատիժը
Նրան մեղադրել են երկրում անցանկալի կազմակերպություն հռչակված «Ազատ Ռուսաստան» հիմնադրամի հետ համագործակցելու և պետական ​​դավաճանության մեջ...
Տավուշի ոստիկանները վնասազերծել են բնակարանային գողերի, որոնք թալանել էին անգամ զոհված ՀՀ ազգային հերոսի տունը
ՀՀ ՆԳՆ ոստիկանության Տավուշի մարզային վարչության քրեական հետախուզության…
Ամենաշատ