News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 30
Տեսնել լրահոսը


2016 թվականին Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար։ Այս մասին այսօր՝ ապրիլի 4-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։

«Ես 2016 թվականին գնացել եմ Ստեփանակերտ, և հրավիրել եմ ղեկավարությանը, ես Ազգային ժողովի պատգամավորներին կշտամբել եմ՝ իրենց թուլակամության համար, ոչ հստակ դիրքորոշման համար։ Իրենք ինձ հարցրել են՝ ես ինչպես պետք է  ավարտվեն այդ բանակցությունները և ընդհանրապես ԼՂ-ի ճակատագրի հետ։ Ես ասել եմ, որ ես լրացուցիչ որևէ ասելիք չունեմ, խնդիրը պետք է լուծվի փոխզիջումների հիման վրա, Ադրբեջանը պետք է ԼՂ-ի ինքնորոշման իրավունքը, իսկ հայկական կողմերը պետք է Ադրբեջանին վերադարձնեն ադրբեջանական 5 շրջանները»,- նշեց նա։

Հարցին՝ ինչո՞ւմն էր նրանց թուլակամությունը, երրորդ նախագահը պատասխանեց․ «Մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ կային։ Իրենք ինձ հարցրել են՝ ո՞րն է ձեր նպատակը, ինչո՞ւ մենք պիտի հող տանք, ես ասել եմ՝ եթե դուք ունենաք այդպիսի դիրքորոշում, ապա չի բացառվում, որ մի օր բոլոր հավաքվեք Երևան, և երգեք՝ «Ստեփանակերտ, Ստեփանակերտ»»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ
«Գարդման, Շիրվան, Նախիջևան» համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի 32-րդ տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական...
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ