News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված հայկական ջարդերի զոհերի հիշատակի և բռնագաղթված հայ բնակչության իրավունքների պաշտպանության օրը։ Սումգայիթի, Կիրովաբադի և Բաքվի հայկական ջարդերի զոհերին նվիրված խաչքարերի մոտ ծաղիկներ խոնարհվեցին։

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում «Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միության նախագահ, ԱԺ պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը նշեց, որ Սումգայիթի հայկական ջարդերով փաստացի սկսվեց հայ-ադրբեջանական հակամարտության արյունալի էջը, որը տևում է շուրջ 35 տարի։ 

«Մենք հարգանքի տուրք ենք մատուցում անմեղ զոհերի հիշատակին, որպեսզի նաև արձանագրենք, որ այդ ջարդերից հետո ադրբեջանական իշխանությունների կողմից տարվող էթնիկ զտման քաղաքականությունը կրել է շարունակական բնույթ և հենց դրա հետևանքով 2023 թվականին ավելի քան հարյուր հազար հայեր բռնի տեղահանվեցին Լեռնային Ղարաբաղից։ Այդ մարդիկ ունեն իրավունքներ, որոնք ոտնահարվել են և պետք է ի վերջո այդ իրավունքները վերականգնվեն»,- ասաց Գաբրիելյանը։

Նրա խոսքով՝ իրավական առումով մեր հայրենակիցների իրավունքների վերականգնման և փոխհատուցման համար կան որոշակի դժվարություններ։ Երբ նախաձեռնվում է իրավական գործընթաց, ապա ձեռքի տակ եղած տեղեկատվությունը պետք է լինի ճշգրիտ և պատշաճ։ Գաբրիելյանը տեղեկացրեց, որ «Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունը իրականացնում է բավականին ծավալուն աշխատանք, որպեսզի այն տեղեկատվությունը, որը գույքագրվել է տասնամյակներ առաջ, ևս մեկ անգամ ճշգրտվի, ինչից հետո կորոշվի, թե ինչպիսի իրավական մեխանիզմներ են օգտագործվելու հետագայում։

«Ինչ վերաբերում է դեռ այն ժամանակ բռնագանձված գույքին և մեր հայրենակիցների փոխհատուցմանը, որոնց տեղահանումից հետո փաստացի տեղի է ունեցել ունեցվածքի թալան, ապա պետք է ասել, որ փոխհատուցման գործընթացը բավականին երկարատև ու ծավալուն աշխատանք է, որն իրականացվում է, և հույս ունենք, որ որոշակի արդյունքներ արձանագրելու ենք։ Այստեղ շատ կարևոր է նաև պետության աջակցությունը, որովհետև մեր հայրենակիցների իրավունքների վերականգնմանն ուղղված քաղաքականությունը նախևառաջ պետք է որդեգրի Կառավարությունը։ Մենք փորձում ենք պետությանն աջակցել և համագործակցել Կառավարության հետ, որպեսզի քննարկումների ժամանակ գտնենք համատեղ ուղիներ առկա խնդիրների լուծման համար, և Հայաստանն էլ, որպես սուբյեկտ, իր քաղաքականության մեջ որդեգրի ու պատշաճ կերպով ադրբեջանահայերին առնչվող հարցերը ներկայացնի միջազգային կառույցներին»,- ասաց Գաբրիելյանը։

Ծաղիկների խոնարհման արարողությունից հետո Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտաժողովների դահլիճում կայացավ գիտագործնական հանդիպում` նվիրված 1988-1992 թթ. Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված հայկական ջարդերի զոհերի հիշատակին։ Միջոցառման ընթացքում ելույթ ունեցան վերջին շրջանում բռնի տեղահանվածների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող և մասնագիտական գործունեություն ծավալող անձինք և կազմակերպությունների ներկայացուցիչներ, ովքեր պատմական ուսումնասիրությունների և մեր հայրենակիցների իրավունքների պաշտպանության տեսանկյունից ներկայացրին համապատասխան զեկույցներ։   

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Երեւանում տեղի կունենա Ադրբեջանում հայերի ցեղասպանության զոհերի հիշատակի միջոցառում
Փետրվարի 28-ին Ծիծեռնակաբերդում տեղի կունենա հիշատակի միջոցառում...
Ամենաշատ