News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 30
Տեսնել լրահոսը

ԱՊՀ անդամ երկրների շտաբների պետերը Մոսկվայում անցկացված ԱՊՀ գործադիր կոմիտեի նիստում քննարկել են անօդաչու սարքերին հակազդելու ժամանակակից մոտեցումները և հատուկ ռազմական գործողության ընթացքում ականազերծման փորձը։ Ըստ  ТАСС-ի՝ հանդիպման արդյունքներն ամփոփելով՝ հայտարարել է ՌԴ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը:

«Հանդիպման մասնակիցներին հնարավորություն է տրվել ծանոթանալու ռուսական ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկությունների ստեղծած ժամանակակից զինատեսակներին։ Նրանք ծանոթացել են անօդաչու թռչող սարքերի կիրառման հակազդեցության կազմակերպման ժամանակակից մոտեցումներին և հատուկ ռազմական գործողության ընթացքում ականազերծման առաջադրանքների կատարման փորձին»,- ասել է Գերասիմովը։

Քննարկվել են նաև համատեղ (միավորված) ռազմական համակարգերի զարգացման ներկա և ապագա մարտահրավերները։

«Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել կապի և հակաօդային պաշտպանության միասնական համակարգի կատարելագործման հեռանկարներին, ինչպես նաև իրենց առաջադրած խնդիրները կատարելու համար ազգային հումանիտար ականազերծման ստորաբաժանումների նախապատրաստմանը»,- նշել է ՌԴ ԶՈՒ ԳՇ պետը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովը կանցկացվի հոկտեմբերի 8-ին Մոսկվայում
Արտաքին գործերի նախարարների խորհրդի հաջորդ նիստը կանցկացվի հոկտեմբերի 7-ին...
Ադրբեջանի Գյանջա քաղաքը 2025 թվականին կդառնա ԱՊՀ մարզական մայրաքաղաքը
Նախարարների նիստից հետո որոշում է կայացվել նաև կարգավիճակ տալ ԱՊՀ երկրների հիմնարար կազմակերպություններին ռազմական անվտանգության ապահովման խնդիրների հետազոտման...
Հայաստանն ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդին ներկայացված կլինի փոխնախարարի մակարդակով. Բելառուսի ԱԳՆ
Մենք ակնկալում ենք...
ՀՀ եւ Տաջիկստանի զինվորականները մասնակցում են ԱՊՀ երկրների ԶՈւ շտաբների պետերի նիստին
Նիստի ընթացքում Վալերի Գերասիմովը գործընկերներին տեղեկացրել է փոփոխությունների մասին...
ՌԴ-ի և ԱՊՀ երկրների միջև ապրանքաշրջանառությունն աճել է 5,8%-ով. Օվերչուկ
Արտահանումը կազմել է 5,1 տրիլիոն ռուբլի, իսկ ներմուծումը` 3,7 տրիլիոն ռուբլի․․․
Պուտինը հավանություն է տվել ԱՊՀ-ում ապրանքների ծագման երկրի որոշման կանոնների մասին համաձայնագրի փոփոխություններին
Արձանագրության համաձայն՝ ցանկում ներառված են արտաքին տնտեսական գործունեության ապրանքային նոմենկլատուրայի լրացուցիչ կետեր․․․
Ամենաշատ