News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 27
Տեսնել լրահոսը

Հայաստանի վարչապետի, ԱՄՆ պետքարտուղարի եւ Եվրահանձնաժողովի նախագահի հանդիպումը արեւմտյան խաղերին Հայաստանի ներգրավման փուլերից մեկն է։ Ռուսաստանում, վերջապես, գիտակցեցին, թե ինչ է տեղի ունենում։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնել է ԵԱՏՄ ինստիտուտի տնօրեն, ռուս քաղաքագետ Վլադիմիր Լեպեխինը։

Նրա խոսքով՝ Ռուսաստանում երկար ժամանակ կարծում էին, թե Փաշինյանի քայլերը դեպի Արեւմուտք պատահականություն են։

«Այժմ, վերջապես, հասկացան, որ ընթանում է Իրանի դեմ պատերազմի պատրաստություն։ Հայաստանը դառնում է պլացդարմ Իրանի դեմ պատերազմի համար։ Այդ հանդիպումները կրում են գայթակղության բնույթ։ Խոստումներ են տրվում եվրաինտեգրման, ՆԱՏՕ-ի պաշտպանության, Հայաստանին քաղաքակիրթ պետությունների ընտանիք ընդունելու մասին։ Իրականում Հայաստանը պարզապես օգտագործում են ի շահ արեւմտյան ուժերի»,- նշել է նա։

Նրա համոզմամբ՝ Հայաստանը դրանից ոչինչ չի ստանա՝ իր երկրում եւ Հարավային Կովկասում իրավիճակի լրացուցիչ ապակայունացումից բացի։

Լեպեխինը կարծում է, որ ընդհուպ Իրանին մոտենալու միակ միջոցը Հայաստանով է։

«Այդ հանդիպումը պետք է դիտարկել Հարավային Կովկասում իր դիրքի ամրապնդման Արեւմուտքի հետեւողական գծի շրջանակում՝ Իսրայելի հետ համատեղ տարածաշրջանը վերահսկելու նպատակով, իր աշխարհաքաղաքական շահերից ելնելով»,- կարծում է նա։

Փորձագետը վստահ է, որ Ադրբեջանի եւ Թուրքիայի էքսպանսիան 2020թ. ուղղված էր ավելի շատ Ռուսաստանի, քան թե Հայաստանի դեմ։

Նա նշել է, որ Ռուսաստանին վերջին երեք տարիներին փաստացի դուրս են մղել Հարավային Կովկասից, իսկ հիմա եկել է Իրանի հերթը։

«Ռուսաստանը դեռ դիրքորոշում չունի Հարավային Կովկասի վերաբերյալ եւ ոչինչ անել չի կարող։ Ազգային շահերի առաջնահերթության ուղղությամբ Ռուսաստանի արտաքին քաղաքականության փոխվելու դեպքում նա, գուցե, փորձի վերադառնալ Հարավային Կովկաս, բայց ոչ այս պահին»,- բացատրել է Լեպեխինը։

Նա ընդգծել է, որ ներկա պահին ընթանում է Արեւմուտքի էքսպանսիան մի քանի ուղղություններով, այդ թվում մեծ Իսրայել նախագծի իրականացման միջոցով, պաղեստինցիներից Իսրայելի մաքրմամբ։

Երկրորդ խնդիրը Իրանին հասնելն ու նրան մարտական գործողությունների դրդելն է, որպեսզի նվազագույնի հասցվի նրա ազդեցությունը, գուցեեւ ԻԻՀ ջախջախումն ու ոչնչացումը որպես գործոնի։

Ռուսաստանի վերաբերյալ նախատեսվում է անցում երկրորդ փուլ՝ ՌԴ-ի ներգրավում ՆԱՏՕ-ի հետ դիմակայության մեջ, գուցե Մերձբալիթկայում, Լեհաստանում, Ռումինիայում։

Ինչ վերաբերում է Հարավային Կովկասին, ապա առաջնահերթ խնդիրը տարածաշրջանի երկրները (Հայաստան, Ադրբեջան, Թուրքիա) Իրանի հետ դիմակայության մեջ ներքաշելն է։ ՆԱՏՕ-ն պետք է թափանցի տարածաշրջան Հայաստանով եւ դրդի Իրանին։

Ինչո՞ւ է Արեւմուտքին պետք համագործակցել Հայաստանի հետ։

Հայաստանին կօգտագործեն։ Փաշինյանին ու իր շրջապատին փող են խոստացել, վարկեր, ուղեւորություններ արտասահմանյան երկրներ եւ ներկայություն ինչ-որ կազմակերպությունում։ Սակայն իրականում խոսքն այն մասին է, որ Հայաստանը հետեւողականորեն դառնում է Արեւմուտքի գաղութ։ Հայաստանն Արեւմուտքի ինչի՞ն է պետք աշխարհագրական դիրքից բացի։ Այդ աշխարհագրական դիրքը կօգտագործվի Իրանի դեմ հարձակվելու համար։

Հայաստանը կօգտագործվի արեւմտյան տերությունների, առաջին հերթին Բրիտանիայի շահերի համար, որը վաղուց Թուրքիայի եւ Ադրբեջանի միջոցով զբաղվում է հատուկ գործողություններով։ Լոնդոնը 2018թ. Հայաստանում պետական հեղաշրջում կազմակերպեց, երկրի ղեկին դրեց իր մարդկանց, ավելի ուշ կազմակերպեց ռազմական գործողություններ Հայաստանի դեմ եւ աստիճանաբար Հայաստանը վերածում է խամաճիկի՝ ելնելով իր շահերից»,- ամփոփել է քաղաքագետը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կկարգավորվեն ԵԱՏՄ շրջանակներում էլեկտրոնային առևտրի դեպքում ԱԱՀ-ի հաշվարկման և վճարման հետ կապված հարաբերությունները
Եվրասիական տնտեսական միության շրջանակներում համագործակցության...
EFSD-ն սեմինար է անցկացրել Երևանում՝ ծրագրի իրականացման ընթացքում գնումների կազմակերպման վերաբերյալ
Միջոցառմանը մասնակցում էին ֆինանսների նախարարության, գործադիր գերատեսչությունների...
Հայաստանի ֆոնդային բորսան դարձել է ԵԱՏՄ երկրների շարքում առևտրի ծավալներով առաջատարներից մեկը
Առևտրի ծավալների աճ են նկատվել նաև ապրանքային բորսաներում, բացառությամբ «Եվրասիական առևտրային...
Հայաստանում աշնանը կայանալու է Եվրասիական տնտեսական ֆորումը. անհրաժեշտ է օպերատոր կազմակերպություն
Հաշվի առնելով վերոգրյալը, ինչպես նաև օրենսդրությամբ սահմանված կարգով ընթացակարգերը պահպանելու նպատակով՝ խնդրում ենք տվյալ ոլորտում…
Գևորգ Պապոյանի նախագահությամբ կայացել է ԵԱՏՄ արդյունաբերական քաղաքականության խորհրդի 6-րդ նիստը
Կարևոր է մշակել այնպիսի ընդհանուր մեխանիզմներ, որոնք ուղղված կլինեն արդյունաբերական հատվածի աջակցմանը, նորարարության խթանմանը...
Ռուսաստանը ԵԱՏՄ-ի և ԱՄԷ-ի միջև ազատ առևտրի համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունի
Միաժամանակ մեծ ուշադրություն ենք դարձնում փոխադարձ առևտրի պայմաններին...
Ամենաշատ